Մատչելի հղումներ

Սկսվել է Բարաք Օբամայի անվան նախագահական կենտրոնի կառուցումը


ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նախկին առաջին տիկինը Չիկագոյում մասնակցեցին Օբամայի նախագահական կենտրոնի կառուցման արարողությանը:

Իլինոյսի նահանգապետն ու Չիկագոյի քաղաքապետն իրենց մասնակցությունը բերեցին այս միջոցառմանը, որը հաջորդել է տարիներ շարունակ ընթացող իրավական հարցերով քաշքշուկներին:

Օբաման իր խոսքում ասաց, թե հույս ունի, որ այս կենտրոնը կապահովի տնտեսական աճ այս հատվածում եւ կխրախուսի տարբեր բնագավառներում աշխարհի երիտասարդ առաջնորդներին:

830 միլիոն դոլարի արժողությամբ այս կենտրոնն ընդգրկելու է նաեւ թանգարան, հանրային գրադարան եւ երեխաների խաղասրահ: Հաստատության կառուցման աշխատանքները պաշտոնապես սկսվել են անցյալ շաբաթ: Այն գտնվում է Միչիգան լճի ափին տարածվող Ջեքսոն Փարք զբոսայգում:

Այս մասերում է գտնվում նաեւ Օբամաների ընտանիքին պատկանող տունը: Այստեղից է նախկին նախագահը սկսել քաղաքական իր գործունեությունը:

XS
SM
MD
LG