Lyon Mag-ից ստացված տեսանյութում երևում է, թե ինչպես է հավկիթը հարվածում նախագահին ուսի հատվածում առանց կոտրվելու, երբ նա շփվում էր մարդկանց հետ: Հավկիթ նետած ցուցարարը բղավում էր «կեցցե հեղափոխությունը»:
Այս միջադեպից հետո հավկիթ նետած տղամարդը ձերբակալվել է, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Մակրոնի գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Հիշեցնենք, որ հունիսին մի տղամարդ ապտակեց Մակրոնին՝ հարավային Ֆրանսիա նախագահի կատարած այցի ժամանակ: Նա դատապարտվեց չորսամսվա ազատազրկման:
Facebook Forum