Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Թեոնեսթե Բագոսորան, ով համարվում է 1994 թ-ի Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչը, շաբաթ օրը մահացել է Մալիի հիվանդանոցներից մեկում: Ռուանդայի ցեղասպանության ընթացքում սպանվել են ավելի քան 800 հազար էթնիկ թութսիներ և հութուսներ, ովքեր փորձում էին պաշտպանել թութսիներին:
80-ամյա Բագոսորան կրում էր իր 35 տարվա ազատազրկման պատիժը այն բանից հետո, երբ Ռուանդայի հարցով Միջազգային քրեական դատարանը նրան մեղավոր ճանաչեց մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:
Ռուանդայի նախագահ Ջուվենալ Հաբյարիմանայի կուսակցության կոշտ քաղաքականության կողմնակից Բագոսորան 1993 թվականին ղեկավար պաշտոնի էր նշանակվել պաշտպանության նախարարությունում և վերահսկողություն հաստատել երկրում ռազմական և քաղաքական հարցերի վրա:
Բագոսորան մեղադրվում էր պետության իշխանության յուրացման և թութսիների սպանդը կազմակերպելու մեջ, երբ նախագահ Հաբյարիմանան սպանվեց 1994 թվականին իր ինքնաթիռի խոցման արդյունքում:
Ցեղասպանությունից հետո Բագոսորան աքսորվեց Կամերուն: Նա ձերբակալվել է այստեղ 1996 թ., իսկ 1997 թ. կանգնել դատարանի առջև Թանզանիայում: Նրա դատավարությունը սկսվել է 2002 թվականին և տևել մինչև 2007 թվականը: Բագոսորան դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2008 թ., սակայն մի փոքր ավելի ուշ նրա պատիժը մեղմացվեց:
Facebook Forum