Մատչելի հղումներ

Հրազենային հարձակում Թենըսի նահանգում


Թենըսի նահանգի Քոլիրվիլ քաղաքի հանրախանութներից մեկի մոտ իրականացված հրազենային հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, 12 այլոք` ստացել հրազենային վնասվածքներ: Ոստիկանությունն ավելի ուշ հայտնաբերել է հարձակումն իրականացրած անձնավորության մարմինը: Ենթադրվում է, որ հարձակումից հետո նա սպանել է ինքն իրեն:

Ինչպես անմիջապես տեղ հասած ոստիկաններն են ասում, իրենք հարձակումից պատսպարված մարդկանց են հայտնաբերել խանութի սառնարաններում եւ պահեստներում:

Հարձակումն իրականացնողի մարմինը հայտնաբերվել է խանութի ավտոկայանատեղիում: Ըստ մամուլի հաղորդագրությունների, մարմինը եղել է ավտոմեքենաներից մեկի մեջ:

‘’Kroger’’ խանութի աշխատակիցներից մեկը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է զինված անձնավորությունը մի քանի անձանց հետապնդում խանութի հետեւում: Նրա խոսքերով, զինյալը մոտեցել է մարդկանց ու կրակել աշխատակիցներից մեկի գլխին եւ հաճախորդներից մեկի որովայնի ուղղությամբ:

Քոլիրվիլի քաղաքային ոստիականության պետը հրազենային այս հարձակումն անվանել է այս քաղաքի պատմության մեջ ամենասարսափելի իրադարձությունը: Այս քաղաքը Մեմֆիսից գտնվում է հիսուն կիլոմետր հեռավորության վրա:

Հարձակման դրդապատճառների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Ըստ ոստիկանության, տուժածներից մի քանիսն ունեն ‘’լուրջ վնասվածքներ’’:

XS
SM
MD
LG