Մատչելի հղումներ

Չինացի հետազոտողների խումբը բացահայտել է Delta-ի փոխանցման ամբողջական շղթան


Արևելյան Չինաստանի Գուանչժոու քաղաքի հետազոտական խումբը բացահայտել է COVID-19-ի Դելտա տեսակի փոխանցման ամբողջական շղթան՝ համաճարակաբանական և վիրուսային գենոմների հաջորդականացման տեխնոլոգիայի համադրության միջոցով:

Թիմը կիրառել է բազմակողմանի մոտեցում` պատկերելու հարավում բռնկված Դելտա տարբերակի փոխանցման վիրուսային կինետիկան և կլինիկական բնութագրերը: Հետազոտությունը հրապարակվել է սեպտեմբերի 12-ին:

Համաճարակաբանական նախկին հետազոտությունների և վիրուսային նուկլեինաթթվի գենի հաջորդականության համաձայն՝ մայիսին Չինաստանի հարավում COVID-19 բռնկումը առաջացել է Դելտայի շտամից և ունի փոխանցման հստակ շղթա: Այս ուսումնասիրությամբ առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվեց վիրուսի փոխանցման հստակ շղթան: Համաճարակը սկսվեց այն ժամանակ, երբ 75-ամյա մի կնոջ մոտ պատահաբար հայտնաբերվեց վիրուս, և նա վարակեց իր հետ մտերիմ շփում ունեցած ևս երեք մարդու։

Ըստ հետազոտողների դիտարկման արդյունքների՝ այս բռնկման ժամանակ վիրուսի փոխանցման հիմնական ուղին ուղղակի կամ անուղղակի սերտ շփումն էր: Դրանցից վարակների 30.8 տոկոսը տեղի է ունեցել ուտելու ընթացքում, որին հաջորդել են ընտանեկան շփումները (30.13 տոկոս) և համայնքային փոխանցումը (18.59 տոկոս): Փոխանցման այլ տարբերակները, ներառյալ աշխատանքը և սոցիալական շփումները, կազմում են 19,87 տոկոս:

Գիտնականները պարզել են, որ Դելտայի շտամի ինկուբացիոն շրջանը կարճ է՝ տարածման ավելի արագ տեմպով: Միջին ինկուբացիոն շրջանը ընդամենը 4.7 օր է, ինչը զգալիորեն ավելի կարճ է, քան վայրի տիպի շտամը:

Ենթախմբի հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ ոչ ծանր դեպքերի խմբում Դելտայի ինկուբացիոն շրջանը (4.0 օր) զգալիորեն ավելի կարճ էր, քան վայրի շտամի դեպքում (6.0 օր): Դելտա մուտանտային շտամը կարող է փոխանցվել չորս սերունդ 10 օրվա ընթացքում, իսկ նրանց միջև փոխանցումը տեղի է ունենում 24 ժամվա ընթացքում:

Գիտնականները նաև պարզել են, որ 60 և բարձր տարիքի հիվանդների շրջանում Դելտա տարբերակը 1.45 անգամ ավել կրիտիկական հիվանդություն առաջացնելու վտանգ ունի, քան վայրի տիպը: Բացի այդ, Դելտայի շտամով վարակը վերածվում է կրիտիկական հիվանդության 2.98 անգամ ավելի արագ, քան վայրի շտամի դեպքում:

XS
SM
MD
LG