Մատչելի հղումներ

‘’Այն, ինչ առաջ է եկել մարդկության մեղքով, կարող է լուծում ստանալ մարդկության ջանքերով’’. Ջո Բայդեն


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շուրջայց է կատարել Քոլորադորյում վերականգնվող էներգիայի մի լաբորատորիայում` զարկ տալու նպատակով ներքին սպառումների իր ծրագրին:

Նա ցանկանում է ընդգծել, թե որքան մեծ կլինի մաքուր էներգիայի արտադրության դրական ազդեցությունը կլիմայական փոփոխության դեմ պայքարում: Նա հավաստիացնում է նաեւ, որ այս բնագավառը կապահովի բարձր վարձատրությամբ աշխատատեղեր:

«Մեր երկկուսակցական ենթակառուցվածքների մասին օրինագիծը մեր պատմության մեջ ամենամեծ դաշնային ներդրումներն է ապահովում’’, ասել է նա: Բայդենի խոսքերով, Ամերիկան կարող է արտադրել վերականգնվող մեծ ծավալի էլեկտրաէներգիա: ‘’Ամերիկայում լայնածավան ներդրումներ են իրականացվում հասարակական տրանսպորտում, էլեկտրական ավտոբուսների արտադրության բնագավառում, լիցքավորման կայանների արտադրության ճյուղերում’’, ասել է Բայդենը ու հավելել, որ վարչակազմն օգնելու է Դենվերի քաղաքագլուխ Հենքոքին` այս քաղաքում ջերմոցային գազերի արտանետումները 80 տոկոսով կրճատելու նրա ջանքերում:

Դենվերի մոտակայքում գտնվող Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիա կատարած այցը Բայդենին թույլ է տալիս շարունակել կլիմայական փոփոխության դեմ իրականացվող ծրագրերում ծախսումները:

Նրա խոսքերով, այն, ինչ առաջ է եկել մարդկության մեղքով, կարող է լուծում ստանալ մարդկության ջանքերով:

XS
SM
MD
LG