68 -ամյա Պուտինը, այս շաբաթ չի մեկնի Տաջիկստան ՝ տարածաշրջանային անվտանգության պլանավորման շուրջ հանդիպումների. նա դրանց կմասնակցի տեսակապի միջոցով:
Կրեմլից հայտնել են, որ Պուտինը ինքնամեկուսացման որոշում է կայացրել, երկուշաբթի Կրեմլում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո՝ բժիշկների խորհուդով:
Պուտինը հանդիպել է նաև ռուս պարաօլիմպիականներին և երկուշաբթի մեկնել Ռուսաստանի արևմուտք՝ հետևելու Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ընթացքին:
Ռուսաստանի 69 ամյա նախագահի անվտանգության համար ռկան մի շարք պարտադիր ընթացակարգեր: Կրեմլի այցելուները պետք է անցնեն ախտահանման հատուկ թունելներով: Ինքը՝ Պուտինը, պատվաստվել է Ռուսաստանի առաջատար Sputnik V պատվաստանյութով, իսկ նրա միջոցառումները լուսաբանող լրագրողները պետք է ենթարկվեն բազմաթիվ PCR թեստերի: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն ՌԴ նախագահին, ստիպված են նախապես պահպանել կարանտին և թեստավորվել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը շփվել է իր շրջապատի մի շարք անձանց հետ, ովքեր հիվանդացել են COVID-19- ով:
«Իհարկե, մենք գիտենք, թե ով է հիվանդացել նախագահի շրջապատում, և ինքնամեկուսացումը ուղղակիորեն չի ազդում նախագահի աշխատանքի վրա: Բայց պարզապես որոշ ժամանակ նա անձամբ հանդիպումներ չի ունենա: Սակայն դա չի ազդում դրանց հաճախականության վրա, և նախագահը կշարունակի իր գործունեությունը տեսակապի միջոցով»,-ասել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կորոնավիրուսով վարակված է, թե ոչ՝ Պեսկովը պատասխանել է, որ նախագահը բացարձակ առողջ է:
Facebook Forum