Մատչելի հղումներ

Նոր ավերածություններ ԱՄՆ-ի հարավում մեկ այլ փոթորկի հետևանքով


ԱՄՆ-ի փոթորիկների հարցերով ազգային կենտրոնը «Նիկոլաս» արևադարձային ծովամրրիկին տվել է ՛՛փոթորիկ՛՛ որակումը, քանի որ երկուշաբթի օրը ուշ երեկոյան այն հարվածներ է հասցրել Թեքսաս նահանգի հարավ-կենտրոնական շրջաններին

Փոթորկի հիմնական սպառնալիքը հորդառատ անձրևն է ու ուժեղ քամիները, որոնք արձանագրվում են Թեքսասում, ներառյալ Հյուսթոնի շրջանում, ինչպես նաև Լուիզիանա նահանգի արևելքում:

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարցը մտավախություն է հայտնում, որ բնական այս աղետները կարող են առաջացնել գետերի ջրհեղեղներ Լուիզիանայի հարավային հատվածներում, քանի որ հակաջրհեղեղային համակարգերը դեռևս ամբողջապես չեն վերականգնվել նախորդ փոթորիկներից հետո:

Փոթորկի նախազգուշացումը շարունակում է գործել Թեքսասի Պորտ Օ'Քոնորից մինչև Ֆրիպորտ, որը նշանակում է, որ առաջիկա 36 ժամվա ընթացքում այստեղ առկա է ջրհեղեղի հետևանքով կյանքին սպառնացող վտանգ:

Facebook Forum

XS
SM
MD
LG