Մատչելի հղումներ

Կրեմլը` ընդդեմ ընդդիմության, հանուն Պուտինի իշխանության


Պահոց
Պահոց

Ռուսաստանի իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ աննախադեպ ճնշումներ են իրականացնում ընդդեմ ընդդիմության, թույլ չտալու համար, որ Կրեմլի դեմ հանդես եկող գոծիչները մտնեն ընտրապայքարի մեջ:

Մինչեւ սեպտեմբերի 19-ին անցկացվելիք Պետդումային ընտրությունները, ոմանց, ըստ ընդունված խտրական օրենքների, արգելվել է պետական կառույցներում աշխատանքը: Ոմանց ստիպել են հեռանալ երկրից` սպառնալով ենթարկել դատական պատժի, ոմանց այս ընթացքում կալանավորել են:

Մարդու իրավունքների պաշտպաններից Մարինա Լիտվինովիչը Կրեմլի եզակի քննադատներից է, որին թույլ են տվել մասնակցել ընտրապայքարին:

Նա որոշել է իր թեկնածությունը դնել Մոսկվայի այն տեղամասում, որտեղից ընտրված հայտնի քաղաքական գործիչ Յուլիա Գալյամինայի դեմ հարուցել են քրեական գործ եւ արգելել ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Լիտվինովիչի խոսքերով, ‘’Նրանք ոչնչացրել են բոլոր նրանց, որոնք գեթ մի փոքր տեսանելի են դարձել որպես քաղաքական մրցակիցներ’’:

Կրեմլի հայտնի մեկ այլ քննադատ, նախկին օրենսդիր Դմիտրի Գուտկովին հունիս ամսին էին զեղծարարությունների մեղադրանքով մորաքրոջ հետ կարճ ժամանակով ձերբակալել: Դրանից հետո նա անմիջապես հեռացել է երկրից:

Նա հայտարարել էր, որ նախատեսում էր իր թեկնածությունը դնել Մոսկվայի տեղամասերից մեկում, պայքարելու համար ընդդեմ Միասնական Ռուսաստան կուսակցության թեկնածուի:

‘’Նրանք իբր հայտնաբերել էին, որ մորաքույրս վեց տարի առաջ ինչ որ պարտք էր ունեցել կապված ինչ որ նկուղ վարձակալելու հետ: Այդ գործին կցել էին իմ անունը եւ երկուսիս ձերբակալել: Պահանջել էին հեռանալ երկրից, սպառնալով բանտ նստեցնել ոչ միայն ինձ, այլ նաեւ մորաքրոջս’’, պատմում է Գուդկովը:

Հիշեցնենք, որ Պուտինի ամենաուժեղ քննադատներից Ալեքսեյ Նավալնին այժմ կալանավայրում է, որի նկատմամբ կայացվել էր 2,5 տարվա ազատազրկման պատիժ:

Այս ընտրությունները չափազանց կարեւոր են, քանի որ Կրեմլին անհրաժեշտ է իր լիակատար վերահսկողությունը սահմանել խորհրդարանի վրա, ասում են վերլուծաբանները: Նրանց խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը հաստատի Պուտինի կողմից ներկայացված որեւէ առաջարկ:

Ինչպես Կրեմլի նախկին ճառագիր, քաղաքական վերլուծաբան Աբաս Գալիամովն է ասում, ‘’Պուտինը սիրում է պահպանել անորոշություն եւ որոշումներ կայացնել վերջին պահին: Եվ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ կանի Պուտինը 2024 թվականին, երբ ավարտվի նրա պաշտոնավարման այս ժամկետը: Կշարունակի՞ նորից ընտրվել, թե՞ իշխանությունը կհանձնի իր համար հարմար ինչ որ իրավահաջորդի:

Ռուսաստանում ընդդիմադիր խմբերն այսօր ընդունում են, որ Կրեմլն իրենց համար քիչ հնարավորություններ է թողել մինչեւ սեպտեմբերի 19-ին անցկացվելիք ընտրությունները: Բայց նրանք դեռ հույս ունեն վերացնել Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերակայությունը:

Չնայած առկա ճնշումներին, Նավալնիի թիմը դեռեւս ծրագրում է շարունակել

Չնայած ճնշումներին, Նավալնիի թիմը դեռ ծրագրում է իրականացնել ‘’խելացի քվեարկության’’ ռազմավարությունը, նախագիծ, որի նպատակն է աջակցել այն թեկնածուներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կհաղթեն «Եդինայա Ռոսիա» -ի թեկնածուներին:

2019 -ին «խելացի քվեարկությունը» ընդդիմադիր թեկնածուներին օգնեց նվաճել Մոսկվայի քաղաքային խորհրդի 45 տեղերից 20 -ը, իսկ անցյալ տարի տարածաշրջանային ընտրությունների արդյունքում «Եդինայա Ռոսիան» կորցրեց մեծամասնությունը երեք քաղաքների օրենսդիր մարմիններում:

XS
SM
MD
LG