Մոսկվայում երկուշաբթի օրը բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի ու Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ Ասադը` քննարկելով Սիրիայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա կառավարական ուժերի վերահսկողությունը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները:
Մոսկովյան այս հանդիպումը Դամասկոսում կողմերի միջեւ անցյալ տարվա հունվար ամսին անցկացված գագաթաժողովից հետո առաջին հանդիպում էր:
Ռուսաստանը Սիրիայում տասը տարի շարունակվող հակամարտության մեջ մտավ վեց տարի առաջ, որից հետո իշխանության հավասարակշռությունը տատանվեց դեպի Ասադի կողմը, որի ուժերն այսօր վերահսկում են երկրի մեծ մասում:
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտարարում են, թե ռուսական ռազմաօդանավերը ներկա պահին հարվածներ են հասցնում երկրի հյուսիսարեւմտյան հատվածում գտվնող Իդլիբի գավառում, որն ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին հենակետն է: