Դրա մասին երկուշաբթի` սեպտեմբերի 13-ին ասել է երկրի պետական լրատվամիջոց KCNA- ը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը երկար տըարիներ պայքարում է Փհենյանի դեմ՝ վերջինիս ապամիջուկայնացմանը հասնելու հարցում:
Շաբաթ և կիրակի օրերին անցկացված փորձարկումների ժամանակ բարձակված հրթիռներն անցել են 1500 կմ նախքան իրենց թիրախների խոցումն ու երկրի տարածքային ջրերի մեջ ընկնելը, հայտնել հյուսիսկորեական պետական KCNA լրատվամիջոցը:
Հրթիռների հետագա կատարելագործումը արդյունավետ զսպման միջոց է և ունի ռազմավարական նշանակություն մեր պետության անվտանգությունն ավելի հուսալի պաշտպանելու և թշնամական ուժերին զսպելու համար, նշել է հյուսիսկորեական լրատվամիջոցը:
Հյուսիսային Կորեան երկար տարիներ մեղադրում է ԱՄՆ -ին և Հարավային Կորեային Փհենյանի նկատմամբ «թշնամական քաղաքականության» մեջ:
Հյուսիսկորեական միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց սառեցվել են 2019 թ-ից:
Facebook Forum