Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը վստահ է, որ քովիդի դեմ պատվաստումները նպաստում են տնտեսության աշխուժացմանը


Բայդենի վարչակազմը փորձում է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքը երկրում: Իսկ նրա կառավարության քննադատները դա համարում են դաշնային կառավարության լիազորությունների սահմաններն անցնելու փաստ: Հիշեցնենք, որ ըստ Բայդենի հրահանգի, խոշոր հաստատությունները պետք է պահանջեն, որ իրենց աշխատակիցները լինեն պատվաստված, կամ էլ ամեն շաբաթ պիտի հանձնեն թեստ: Ընկերությունները, որոնք կհրաժարվեն ենթարկվել այդ կարգին, կտուգանվեն յուրաքանչյուր խախտման համար 14 հազար դոլարի չափով:

Ըստ Ջոնս Հոփքինզի անվան համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 41 միլիոն դեպք, գրանցվել է քովիդից 660 հազար մահացություն:

12-ից բարձր տարիք ունեցող անձանց 74 տոկոսն այսօր ստացել է պատվաստումների առնվազն մեկ չափաբաժինը, եւ պատվաստումների ընթացքն էլ շարունակում է թափ հավաքել: Առողջապահության պաշտոնյաները վստահ են, որ մինչեւ ավելի մեծ թվով մարդկանց պատվաստումը, քովիդ 19 հիվանդության տարածումը կանգ չի առնի:

Իսկ ահա հանրապետական 19 նահանգապետներ հայտարարում են, թե դատական գործեր են հարուցելու Բայդենի վարչակազմի գոծողությունների դեմ, ու պնդում են, թե պատվաստում ընդունելու հրահանգը հակասահմանադրական է: Բայդենի վարչակազմն էլ հայտարարում է, թե հրահանգն իջեցնում է այն բնագավառների համար, որոնք մտնում են իր լիազորությունների մեջ` առողջապահական հաստատությունները, որտեղ մոտ 17 միլիոն մարդ է աշխատում, եւ այն ընկերությունները, որոնք ունեն 100-ից ավելի աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ խոսքը 80 միլիոն մարդկանց մասին է:

Ինչպես երկրի գլխավոր բժիշկ Վիվեք Մըրթին է ասում, ‘’Վարչակազմի ընդունած որոշումը աշխատավոր անձանց կպաշտպանի հիվանդությունից, ինչն էլ դրականորեն կանդրադառնա տնտեսության վրա’’:

Պարտադիր պատվաստումներ ստանալու հրահանգն արձակվում է այն ժամանակ, երբ ամերիկացիների 62 տոկոսն ասում են, թե տնտեսական պայմանները շատ վատ են: Բայդենն այս մեծամասնության ձայնը հաշվի առնելով է ձգտում ապահովել ավելի մեծաթիվ ամերիկացիների պատվաստումը, նույնպես հույս հայտնելով, որ այն կօգնի տնտեսական աշխուժությանը:

XS
SM
MD
LG