Մատչելի հղումներ

Սա սերունդների պայքար է, այլ ոչ թե մեկ կամ երկու տասնամյակների. ԱՄՆ-ի պաշտոնաթող գեներալը՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին


Քաբուլի օդանավակայան
Քաբուլի օդանավակայան

Անցյալ ամիս Աֆղանստանը քաոսային լքելուց հետո երեկ առաջին անգամ Քաբուլի օդանավակայանից իրականացվեց միջազգային առևտրային չվերթը, հայտարարել է Քաթարի ԱԳ նախարարը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը

Արեւմտյան Ասիայի լրատվական գործակալության (WANA) տեսանյութում երեւում է Qatar Airways- ի ինքնաթիռը, ինչպես նաև ցուցադրվել են Քաբուլի օդանավակայանում մեկնելուն սպասով ուղևորներ: Ըստ տեսանյութի, օդանավակայանը վերահսկում են Թալիբանի զինյալները:

Ինքնաթիռում էր օտարերկրացիների մի մեծ խումբ, որը ուղևորվեց Դոհա, հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: «Qatar Airways» - ի ինքնաթիռը հինգշաբթի ավելի վաղ ժամանել էր Քաբուլ՝ այստեղ բերելով հումանիտար օգնություն: Սա առաջին նման քաղաքացիական թռիչքն էր տարհանումից հետո, երբ Աֆղանստանի մայրաքաղաքը անցավ թալիբների վերահսկողության ներքո:

Այս քայլը դրականն գնահատեցին նաև Քաթարի իշխանությունները: Այն կարևրո էր նաև երկիրը բնականոն կյանքի վերադարձնելու համատեքստում, քանի նոր այն այսօր կանգնած է տնտեսական և հումանիտար ճգնաժամի շեմին:

Ամերիկյան պաշտոնական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ Աֆղանստանում գտնվող 200 օտարերկրացիները, որոնց թվում կան նաև ամերիկացիներ, Քաբուլից մեկնող չարտերային այս թռիչքի ուղևորների շարքում են:

Աֆղանական Tolo News հեռուստաալիքին տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ թալիբները պետք է հավատարիմ մնան Քաբուլի գրավումից հետո իրենց տված խոստումներին: Հիշեցնենք, որ այս գրավումը ստիպեց ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին հապճեպ կազմակերպել հարյւոր հազարավոր օտարերկրացիների և վտանգված աֆղանցիների քաոսային տարհանում:

Իր հարցազրույցում Բլինքենն ընդգծել է, որ Թալիբանը մի շարք պարտավորություններ է ստանձնել հրապարակայնորեն և մասնավոր կերպով, ներառյալ ՝ ազատ տեղաշարժի, ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանը որպես ահաբեկչական հարթակ չօգտագործելու հետ կապված խոստումները: Բացի այդ, ըստ պետքարտուղարի, թալիբները պարտավորվել են պաշտպանել աֆղան ժողովրդի հիմնական իրավունքները, ներառյալ կանանց և փոքրամասնությունների, որոշակի ներառականություն ունենալ կառավարությունում` վրեժխնդրությունից խուսափելու համար: Իր խոսքում պետքարտուղար Բլինքենը կարևորեց այս պարտավորությունների կատարումը:

Քաթարի և Թուրքիայի տեխնիկական թիմերը օգնել են վերականգնել օդանավակայանի աշխատանքը Քաբուլում, որտեղից տարհանվել են հարյուր հազարավոր օտարերկրացիներ և վտանգված աֆղանցիներ:

Վաշինգտոնում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ չորեքշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ -ի մոտ 100 քաղաքացիներ դեռ գտնվում էին Աֆղանստանում, սակայն բոլորը չէ, որ պարտադիր պետք է հեռանան: Ոմանք կարող են ունենալ երկրում մնալու պատճառներ, ներառյալ ընտանեկան հանգամանքները, նշեռլ է Փսակին:

Թռիչքը իրականացվել է երկու օր անց այն բանից հետո, երբ թալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության ստեղծման մասին, որը բաղկացած է հիմնականում էթնիկ փուշթուններից, այդ թվում ՝ իսլամիստ ծայրահեղականներից և ԱՄՆ -ի կողմից ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող անձանց: Նոր կառավարության կազմը ազդանշան է, որ թալիբները չեն պատրաստվում ավելի հանդուրժող քաղազքականություն վարել, ինչպես ազդարարում էր իշխանության գրավումից հետո:

Չորեքշաբթի օրվա իր հարցազրույցում Բլինքենը շեշտել է՝ դա Թալիբանի խոստացած ներառական կառավարությունը չէ, և որ իսլամիստական խմբավորումը պետք է վաստակի միջազգային լեգիտիմությունն ու աջակցությունը, որին ձգտում է: Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ -ի և մնացած աշխարհի հետ թալիբների հարաբերությունները կախված են վերջիններիս գործողություններից:

Պաշտոնաթոց գեներալ Դեյվիդ Պետրաիուսի կարծիքով չնայած ամերիկյան ուժերի դուրս բերմանն Աֆղանստանից պայքարը ահաբեկչության դեմ շարունակվում է:

՛՛Աֆղանստանը կպահանջի, և նախագահը շատ հստակ խոսել է դրա մասին, զգալի ուշադրություն մեր հակաահաբեկչական և հետախուզական ուժերի կողմից, որոնք ստիպված կլինեն հետևել զարգացումներին այնտեղ՛՛,- ասում է գեներալը:

Նրա կարծիքով «Իսլամական պետությունն» այսօր չափազանց ուժեղ է Աֆղանստանում, Պակիստանում և տարածաշրջանում ի դեմս ՛՛Խորասան՛՛ խմբավորման, որի զինյալների թիվը կազմում է այժմ մոտ երկու հազար և այն աճել է, քանի որ նրանցից շատերը ազատ են արձակվել բանտերից թալիբների առաջխաղացման ժամանակ:

“Կարծում եմ, որ ամենակարևորն է այս պահին կենտրոնանալ և որոշել, թե ինչպիսին է լինելու մեր ներգրավվածությունը Աֆղանստանում, ինչպես ենք հետևելու Ալ-Քաիդային և Իսլամական պետությանը, որոնք լրացուցիչ մարտական ուժեր են ստացել ի դեմս Քաբուլի գրոհի ժամանակ բանտերից ազատ արձագվածների, և անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս ենք խափանելու նրանց ջանքերը՝ Աֆղանստանում այն հարթակը վերականգնելու ուղղությամբ, որը ժամանակին ունեցել է Ալ-Քաիդան՝ թալիբների վերահսկողության ներքո ծրագրելով սեպտեմբերի 11 -ի հարձակումները՛՛,- ասում է նախկին գեներալ Դեյվիդ Պետրաիուսը:

Սա սերունդների պայքար է, այլ ոչ թե մեկ կամ երկու տասնամյակի, շեշտել է գեներալը:

Facebook Forum

XS
SM
MD
LG