Մատչելի հղումներ

Ինչպես է վերականգվում Այդա փոթորկից տուժած Լուիզիանա նահանգը


Լուիզիանայում մոլեգնող «Այդա» փոթորկից մեկ շաբաթ անց հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց էլեկտրականության: Փոթորկի արդյունքում վնասվել են նահանգի ենթակառուցվածքները

Վերջին օրերին Լուիզիանա նահանգի բնակիչները ականատես եղան մինչև 240 կիլոմետր ժամ արագությամբ քամիների և հորդառատ անձրևների: Նահանգը Այդա փոթորկի թիրախում էր:

Այն նաև կարևոր փորձություն էր նահանգի համար՝ հաշվի առնելով, որ այս նույն շրջանում 16 տարի առաջ Նոր Օռլեանը ենթարկվել էր «Կատրինա» փոթորկի ավերիչ հարվածներին: Կատրինան մեծ ավերածություններ էր գործել Նոր Օռլեանում, որի հետևանքով զոհվել էր մոտ 1800 մարդ:

Իշխանություններն այս տարիներին մեծ ներդրումներ են կատարել Նոր Օռլեանի ենթակառուցվածքներում՝ քաղաքը ջրհեղեղից ապահովելու նպատակով: Արդյունքում, Այդա փոթորկի ժամանակ հնարավոր դարձավ զերծ մնալ ջրհեղեղից Նոր Օռլեանում, սակայն շրջակա փոքր քաղաքները կարող չեղան խուսափել բնական այս աղետից:

Նոր Օռլեանի բնակիչ Ջեսիկա Բորդելոնիի կարծիքով անհրաժեշտ է կենտրոնանալ փոքր քաղաքների վրա, ինչպիսիք են, օրինակ, Լափլեյսը և Դոնալդսոնվիլլը, քանի որ դրանք որևէ կերպ պաշտպանված չեն բնական այս աղետներից:

Նոր Օռլեանի բնակիչներից շատերն այս անգամ որոշեցին չհեռանալ իրենց նահանգից: Նրանք մնացին տանը և պատրաստվեցին գալիք զարգացումներին:

Նոր Օռլեանի մեկ այլ բնակիչ Ռենե Հերբերտը պատմում է, որ դա իսկապես դժվարին ու սարսափելի փորձություն էր: Ուժեղ քամին ավերածություններ էր գործել շուրջ բոլորը: Ամուսինս ստիպված էր դուրս գալ փողոց և այդ ուժեղ քամու տակ հավաքել փոթորկի արդյունքում կոտրված ծածկի մետաղյա կտորները, որպեսզի դրանք չվնասեն հարևանների գույքն ու ավտոմեքենաները, պատմում է Հերբերտը:

Նրա խոսքերով այս փոթորիկը տարբերվում էր Կատրինայից, քանի որ իրականում ավելի շատ վնաս հասցրեցին ուժեղ քամիները: Հարվածներ ստացան անգամ այն շրջանները, որոնք չէին տուժել Կատրինայի ժամանակ: Նա նշում է, որ նման դեպքերում սովորաբար նրանք հոսանքազրկված են մնում երեքից հինգ օր, սակայն Այդայի ժամանակ վնասվել է էներգամատակարարող Entergy-ի ընկերության հիմնական աշտարակներից մեկը, որն ընկել է Միսիսիպի գետը: Դրա պատճառով հոսանքի մատակարարման վերականգնումը ուշանում է, նշում է Նոր Օռլեանի բնակիչը:

Շուրջ երկու միլիոն տուն և ձեռնարկություն Լուիզիանայում մնացել են առանց էլեկտրականության: Ըստ վերջին տվյալների, մոտ 430,000 մարդ շարունակում է մնալ հոսանքազրկված, իսկ որոշ շրջաններում, որոնք գտնվում են Նոր Օռլեանից դուրս, պայքարը ջրհեղեղի դեմ շարունակվում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG