Մատչելի հղումներ

200 օտարազգիների թույլ է տրվել հեռանալ Աֆղանստանից


Երկու հարյուր օտարազգիներ, այդ թվում` ամերիկացիներ հինգշաբթի օրը չարթերային թռիչքներով հեռանալու են Աֆղանստանից: Հեռանալու թույլտվությունը ստացվել է Թալիբանի կառավարությունից:

Այս թռիչքները լինելու են Քաբուլի օդանավակայանը Թալիբանի վերահսկողության տակ անցնելուց ի վեր այստեղից առաջին միջազգային թռիչքները: Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին մայրաքաղաքը ծայրահեղական այս խմբավորման կողմից գրավվելուց հետո այս օդանավակայանով տարհանվել էր ավելի քան 124 հազար մարդ:

Երկու օր առաջ Թալիբանը հայտարարեց ժամանակավոր կառավարություն կազմելու մասին: Այն հիմնականում ընդգրկում է փաշթու տղամարդկանց, որոնց մեջ մեծ թիվ են կազմում իսլամիստ ծայրահեղականները: Կառավարության կազմում կան նաեւ անձինք, որոնք հետախուզման մեջ են Միացյալ Նահանգների կողմից: Նրանց ներկայացված են ահաբեկչության մասին մեղադրանքներ: Ինչպես փորձագետներն են ասում, ժամանակավոր կառավարությունը չի տալիս չափավորական կառավարություն կազմելու որեւէ հույս:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք են ասում, Աֆղանստանից երկու հարյուր օտարազգիների հեռացումն ապահովելու գործում մեծ դեր են խաղացել Թալիբանի դեմ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի կողմից բանեցվող ճնշումները:

Դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Քաբուլից հեռանալու իրավունք է տրվել նաեւ այն ամերիկացիներին ու օտարազգիներին, որոնք օրեր շարունակ մնացել էին Մազար ի Շարիֆ քաղաքում, երբ նրանց մասնավոր օդանավին չէր տրվել թռիչքի իրավունք:

XS
SM
MD
LG