Մատչելի հղումներ

ԱՄՆ -ում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր


Նյու Յորքում խափանվել է հասարակական տրանսպորտի համակարգը, Լուիզիանայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Միացյալ Նահանգների հյուսիս -արևելքում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր: Միեւնույն ժամանակ, շատերը չեն կորցնում հույսը ՝ գտնելու ջրհեղեղի ժամանակ անհետ կորած իրենց հարազատներին:

Նյու Յորքում ուժեղ անձրևների արդյունքում խափանվել է ձեռնարկությունների, հասարակական տրանսպորտի աշխատանքը: Գրանցվել են ավերածություններ, տեղեկացնում է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը: Նրա խոսքով, պատճառված վնասը կազմել է ավելի քան 50 միլիոն դոլար:

Նյու Յորք նահանգում գրանցվել է մահվան մոտ 20 դեպք: Նյու Ջերսի նահանգում փոթորկի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 4 -ը համարվում են անհետ կորած, հայտնել է նահանգապետ Ֆիլ Մերֆիի խոսնակը:

Մահվան դեպքեր գրանցվել են Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան այլ նահանգներում ևս, որոնցից առնվազն մեկը զոհվել է Քոնեքթիկուտում, առնվազն չորսը ՝ Փենսիլվանիայում, և մեկը՝ Մերիլենդում:

Լուիզիանայի նահանգապետը շաբաթ օրը հայտարարել է, որ փոթորկի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այստեղ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը ցավակցություն է հայտնել «Այդա» փոթորկի զոհերի հարազատներին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակից իր կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG