Մատչելի հղումներ

Թեքսասում ուժի մեջ մտավ արհեստական վիժեցումների դեմ ամենակոշտ օրենքը


Տեքսասում աբորտների հակառակորդները տոնում են, իսկ աբորտի իրավունքի կողմնակիցները բողոքում՝ հղիության արհեստական ընդհատման մասին օրենքն ուժի մեջ մտցնելու կապակցությամբ

Աբորտի իրավունքների պաշտպաններն այս շաբաթ բողոքի ակցիա են անցկացրել Թեքսասում ընդդեմ նոր օրենքի, որն արգելում է պտղի սրտի առաջին անգամ բաբախելուց վեց շաբաթ անց իրականացվող արհեստական վիժեցումները: Դա կարող է լինել հղիության արհեստական ընդհատման մասին ամենակոշտ օրենքը ԱՄՆ -ում:

«Թեքսասի օրենքը, փաստորեն, արգելելում է նահանգում աբորտների մոտ 90% -ը, և այդ ստատուս քվոն կպահպանվի առնվազն անորոշ ժամանակ, նույնիսկ եթե, ի վերջո, ավելի ուշ կայացվի հակառակ դատականվճիռ»,- ասում է ԱՄՆ -ի աբորտների իրավունքի փորձագետ Մերի Զիգլերը:

Շատ հաճախ վեց շաբաթվա ընթացքում է, որ կանայք տեղեկանում են իրենց հղիության մասին, նկատում են փորձագետները: 1973 թվականից ի վեր ԱՄՆ -ում կանայք հղիության արհեստականընդհատման իրավունքից կարող են օգտվել մինչև հղիության մոտ 22-24 շաբաթը: Թեքսասի օրենքը նաև եզակի է, քանի որ այն կիրառելի է մասնավոր քաղաքացիների նկատմամբ:

Հղիության արհեստական ընդհատման հակառակորդ Ջո Փոջմանը տոնում է այս հաղթանակը Alliance for Life կազմակերպության հետ, որը դեմ է հղիության արհեստական ընդհատմանը:

«Առաջիկա ամիսներին երեխաներ կծնվեն, ովքեր կարող էին իրենց կյանքը կորցնել աբորտի պատճառով»,- ասում է Փոջմանը:

Փոջմանն ասում է, որ այն դրույթը, որը թույլ է տալիս մասնավոր քաղաքացիներին քաղաքացիական հայցեր ներկայացնել հղիության արհեստական դադարեցման կլինիկաների դեմ և նվազագույնը 10 հազար դոլար շահել, կհանդիսանա զսպող օղակ:

«Մենք շահագրգռված չենք, որ դատական գործընթացները շարունակվեն: Մենք իսկապես շահագրգռված ենք, որ երեխաները պաշտպանված լինեն»,- ասում է Փոջմանը:

Նա մատնանշում է հղիության կենտրոնների պետական ֆինանսավորման ընդլայնման կարևորությունը, որտեղ հղի կանանց ծառայություններ կմատուցվեն և կխրախուսվի հղիության պահպանումը:

Հղիության այս կենտրոնի գործադիր տնօրեն, հոգևորական Մարկ Ֆեյրն ակնկալում է, որ նոր օրենքի արդյունքում ավելի շատ կանայք կօգտվեն իր կենտրոնի ծառայությունից:

Սակայն աբորտի կողմնակիցները պնդում են, որ այս օրենքը վնասում է կանանց, հատկապես նրանց, ովքեր միջոցներ չունեն հղիության արհեստական ընդհատման համար այլ նահանգներ գնալու կամ հղիությունը բժշկական ճանապարհով դադարեցնելու համար:

Փաքսթոն Սմիթը ուշադրության կենտրոնում հայտնվեց անցյալ տարվա գարնանը, երբ Դալլասի ավագ դպրոցում իր ելույթի ընթացքում կոչ արեց պայքարել նոր օրենքի դեմ, որը դեռ ուժի մեջ չէր այդ ժամանակ:

«Այն փաստը, որ կյանքի համար կարևոր այդ որոշումը հանձնվել է մեկ ուրիշին, պարզապես չափազանց անմարդկային է»,- ասում է Սմիթը:

Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը 5 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ուժի մեջ դրեց Թեքսասի օրենքը: Հոկտեմբերին սակայն սպասվում է, որ այն և նմանատիպ օրենքներ կվիճարկվեն:

Facebook Forum

XS
SM
MD
LG