Մասաչուսեթսի նահանգապետ Չարլի Բեյքերը միացավ ենթասպա Ջոանի Ռոսարիո Պիչարդոյի ընտանիքին՝ հարգանքի տուրք մատուցելու զոգհված ենթասպայի և մնացած զինծառայողների հիշատակին Լոուրենսի Վետերանների հիշատակի մարզադաշտում:
Ենթասպան զոհվել է օգոստոսի 26 -ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որտեղից մարդիկ տարհանվում էին Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատումից հետո: Ավելի քան 165 աֆղանցիներ ևս զոհվել են մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով, որում մեղադրվում է Իսլամական պետություն խմբավորումը:
Facebook Forum