Մատչելի հղումներ

Լուիզիանայում շարունակվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները


Փրկարարական ծառայության խմբերը ռազմական և քաղաքացիական փոքր նավերի միջոցով Լուիզիանայում վերսկսել են որոնողական աշխատանքները ջրհեղեղից տուժած շրջաններում: Նահանգային իշխանությունները հորդորում են աղետի գոտին լքած բնակչությանը չվերադառնալ մինչև փրկարարական աշխատանքների ավարտը:

«Միանգամայն պարզ է, որ եթե դուք տարհանվել եք, ապա այժմ վերադառնալու ժամանակը չէ, քանի դեռ համայնքի լիազորված մարմինները չեն տեղեկացրել դրա մասին: Բիզնեսները դեռ չեն գործում, խանութներն ու դպրոցները փակ են՛՛,- հայտնել է նահանգապետ Բել Էդվարդսը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է քիչ ծանրաբեռնել ջրամատակարարման համակարգն ու էլեկտրական ցանցերը Նահանգապետը խնդրել է տեղի բնակչությանը նախքան վերադառնալը խորհրդակցել տեղի արտակարգ իրավիճակների մարմինների կամ համայնքային իշխանությունների հետ:

Մի քանի այլ նահանգներից Լուիզիանա են ժամանել համապատասխան ծառայություններ՝ վերականգնողական աշխատանքներին աջակցելու համար: Հոսանքազրկվել են Լուիզիանա, Միսիսիպի նահանգների ու Նոր Օրլեան քաղաքի շուրջ մեկ միլիոն բնակիչ:

Նոր Օրլեանի համար «Իդա» փոթորկին հակազդելը կարևոր փորձություն էր, քանի որ դաշնային կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել 16 տարի առաջ «Կատրինա» փոթորկից հետո՝ հակազդման ենթակառուցվածքները զարգացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG