Մատչելի հղումներ

Ինչ նշանակություն ունի Թայվանը ԱՄՆ-ի համար 


Չինաստանի կառավարությունը զուգահեռներ է անցկացնում Աֆղանստանի և Թայվանի միջև ՝ ենթադրելով, որ ԱՄՆ -ը թույլ և անվստահելի գործընկեր է: Վերլուծաբանների կարծիքով ՝ մեղադրանքը Չինաստանի քաղաքական ուղեգծի մի մասն է

Թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավմանը և ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ, Չինաստանի կառավարության աջակցությունը վայելող Global Times թերթը ենթադրում է, որ Թայվանը կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Աֆղանստանը:

Թերթի խմբագրականն ԱՄՆ -ին ներկայացրել է որպես «անվստահելի» գործընկեր: Սակայն ԱՄՆ-ը Թայվանը համարում է հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «անվտանգության և կայունության» բանալի:

«Մենք Պեկինին կոչ ենք անում, ինչպես նախկինում, դադարեցնել Թայվանի դեմ իր ռազմական, դիվանագիտական, տնտեսական ճնշումները և փոխարենը զբաղվել բովանդակալից երկխոսությամբ»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն Twitter- ում Չինաստանին մեղադրել է «Թալիբանին նմանակելու» մեջ: Նա գրել է. «Մենք ունենք պաշտպանվելու կամք և միջոցներ»: Վերլուծաբանների կարծիքով ՝ Չինաստանի նպատակն է մեկուսացնել Թայվանը:

Առանց Աֆղանստանում ամերիկյան ներկայության, ԱՄՆ-ը կարող է ավելի շատ կենտրոնանալ Թայվանի և հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, ասում է քաղաքագետ Սքոթ Հարոլդը:

«ԱՄՆ -ի բացատրությունը, թե ինչու է դուրս գալիս Աֆղանստանից, նրանում էր, որ ԱՄՆ-ը ուշադրությունը կենտրոնացնում է Չինաստանին, Ռուսաստանին և այլ մեծ ուժային տերությունների հակազդելու վրա, ինչպես նաև չի ցանկանում շարունակել պաշտպանել մի կառավարության, որը չի կարողանում գոյատեւել առանց ԱՄՆ-ի օգնության»,- ասում է RAND Corporation հաստատության փորձագետ Սքոթ Հերալդը:

Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ -ը միակ երկիրը չէ, որը շահագրգռված է տարածաշրջանում անվտանգության հարցում: Չինաստանի վերահսկողությունը Թայվանի վրա լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար, ասում է վերլուծաբան Մայքլ Շոեբրիջը: Ըստ նրա՝ այս հարցը հիմնարար անվտանգության խնդիր է Հնդկաղաղօվկիանոսյան և Ավստրալիայի համար, քանի որ Թայվանի նկատմամբ Պեկինի տիրապետության հաստատումը կխաթարի ԱՄՆ-ի հարաբերություններն ամերիկյան դաշնակիցների՝ Ճապոնիայի ու Կորեայի հետ, ինչպես նաև լուրջ հարթակ կհանդիսանա Պեկինի դիրքերը ամրապնդելու համար:

RAND հաստատության փորձագետ Սքոթ Հարոլդն էլ նկատում է, որ Թայվանը ոչ միայն Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Ավստրալիայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների անվտանգության առաջին շղթան է, այլ նաև այլ առաջադեմ տեխնոլոգիաների համաշխարհային մատակարարման կարևոր հանգրվան:

Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ում ավելի շատ հասարակական աջակցություն կա ՝ Թայվանը Չինաստանից պաշտպանելու հարցում, քան Աֆղանստանում զորքերի պահպանման խնդրի շուրջ՝ հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ գալիս է Պեկինի կողմից ույղուրներին բռնաճնշելու ու COVID-19- ի ծագման վերաբերյալ: Սքոթ Հերալդի կարծիքով որոշումներ կայացնող շրջանակներում Չինաստանը շարունակում է դիտարկվել ավելի շատ որպես սպառնալիք, որն էլ մեծացնում է Թայվանի կարևորությունը հատկապես վերջին չորս-հինգ տարիների ընթացքում:

Չինաստանը Թայվանը համարում է իր ներքին գործ: Պեկինը վերոհիշյալ խմբագրականի միջոցով խրախուսում է Թայվանին քաղաքական ուղիներ փնտրել Չինաստանի հետ խաղաղության համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG