Միացյալ Նահանգներում մինչև դեկտեմբերի 1-ը սպասվում է գրեթե 100,000 նոր մահվան դեպք COVID-19- ից: Այս կարծիքին են հանգել մասնագետները կանխատեսման հայտնի մոդելի կիրառման արդյունքում:
Այնուամենայնիվ, առողջապահության ոլորտի փորձագետներն ասում են, որ զոհերի թիվը կարող է կիսով չափ կրճատվել, եթե մարդկանց ճնշող մեծամասնությունը հանրային վայրերում կրի դիմակներ:
Այլ կերպ ասած, այս աշնանը համաճարակային իրավիճակի շուրջ զարգացումները կախված կլինեն մարդկային գործոնից ու վարքագծից:
Ըստ Թեքսասի համալսարանի մոդելավորման ծրագրի ղեկավար Լորեն Անսել Մեյերսի՝ վարքագիծը կորոշի, թե արդյոք հիվանդության ներկայիսալիքը կնվազի, թե ոչ: Մենք չենք կարող կանգնեցնել Դելտայի տարածումը, բայց կարող ենք փոխել մեր վարքագիծը, գտնում է նա:
Սա նշանակում է, որ անհրաժեշտ կլինի կրկին ավելի ջանասիրաբար կրել դիմակներ, սահմանափակել սոցիալական միջոցառումների հաճախումը, ախտանիշների առաջացման դեպքում մնալ տանը և պատվաստվել:
Facebook Forum