Մատչելի հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրվա մահացածների թիվը գրանցել է նոր ռեկորդային ցուցանիշ


Ռուսաստանում անցած 24 ժամերի ընթացքում 820 մարդ է մահացել նոր կորոնավիրուսի վարակից: Համավարակը սկսվելուց ի վեր այն մեկ օրվա կտրվածքով մահացածների ամենաբարձր ցուցանիշն է: Այս հիվանդությանը Ռուսաստանում մահացածների ընդհանուր թիվն այժմ անցնում է 179 հազարից:

Օգոստոս ամսվա ընթացքում արդեն մի քանի օր անընդմեջ այս երկրում գրանցվում են քովիդ 19 հիվանդության պատճառով 800-ից ավելի մահացության դեպքեր: Մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր օգոստոսի 14-ին, մահացության 819 դեպքերով:

Ռուսաստանում հունիս ամսից աճում է այս հիվանդությունից զոհ գնացողների թիվը, երբ այստեղ շարունակում է տարածում գտնել Դելտա անվանումը կրող ենթատեսակը: Վարակվածների 95 տոկոսն այժմ կրում է այս ենթատեսակի վարակը:

Հուլիս ամսից ի վեր կորոնավիրուսին Ռուսաստանում զոհ է գնացել 316 հազար մարդ: Այս մասին է հաղորդում Ռոսստատը: Անկախ աղբյուրների համաձայն, մահացությունների թիվը երեք եւ կես անգամ ավելի բարձր է, քան ներկայացվում է որպես պաշտոնական տեղեկատվություն: Ըստ այդ աղբյուրների, Ռուսաստանում կորոնավիրուսից մինչ այժմ մահացած անձանց թիվն ավելի քան 600 հազար է:

XS
SM
MD
LG