Մատչելի հղումներ

 
Զույգ պայթյուններն ավելի են թեժացնում իրադրությունը Քաբուլի օդանավակայանում

Զույգ պայթյուններն ավելի են թեժացնում իրադրությունը Քաբուլի օդանավակայանում


Այսօր էլ, Քաբուլի օդանավակայանից դուրս հազարավոր աֆղանստանցիներ են կանգնել հերթի, այս երկրից հեռանալու համար, երբ արագ մոտենում է օգոստոսի 31-ից ամերիկյան ու դաշնակից բոլոր ուժերի դուրսբերման վերջնաժամկետը: Իսկ այն, որ օդանավակայանի մոտակայքում հինգշաբթի օրն իրականացվեց երկու պայթյուն, ինչի արդյունքում գրանցվեցին զոհեր նաեւ ամերիկացի զինվորականների շրջանում, ավելի է բարդացնում իրադրությունը, խորացնում քաոսային իրավիճակը:

Սպիտակ տան խոսնակն ասել է, թե նախագահը կարող է փոփոխության ենթարկել զորքերը դուրս բերելու ժամանակացույցում: Կոնգրեսում էլ ոչ բոլոր օրենսդիրներն են հավատում մինչեւ օգոստոսի վերջն այստեղից բոլոր ամերիկացիներին դուրս բերելու մասին Բայդենի լավատեսական հայտարարություններին:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին սակայն կոչ է անում հավատալ նախագահին, որը նրա խոսքերով, ունի շատ ավելի տեղեկություններ, քան օրենսդիրներից որեւէ մեկը:

Հանրապետականները սակայն քննադատում են Բայդենին այն բանի համար, որ նա չի լսել նախապես աֆղանստանցիներին, որից հետո միայն ամերիկացիներին դուրս բերելու իրենց հորդորները:

‘’Չէ որ մենք նրանց տվել էին իրենց այդտեղից ապահով կերպով հանելու խոստումներ: Ինչպե՞ս կարող են նրանք այսուհետ վստահել Ամերիկային, երբ մենք դրժում ենք մեր խոստումը: Ո՞վ այսուհետ կկարողանա վստահեցնել մեր դաշնակիցներին: Կվստահե՞ն արդյոք ապագայում նրանք մեզ’’, իր ելույթյում ասել է հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլը:

Այո, վերջին օրերին ստացվում են լուրեր այն մասին, որ Թալիբանը թույլ չի տալիս նույնիսկ հատուկ վիզաներ ունեցող աֆղանստանցիներին հասնել մինչեւ օդանավակայան:

Պենտագոնը չի հայտարարում, թե երբ է սկսելու Քաբուլի օդանավակայանից իր զորքերի վերջնական դուրսբերումը: Դա, ըստ կոնգրեսականների, կպահանջի երկու օր, ինչը երկու օրով կրճատում է քաղաքացիական անձանց դուրս բերելու ժամանակը:

Իսկ հինգշաբթի օրվա զույգ պայթյուններից ու փոխհրաձգությունից հետո, իրադրությունն ավելի է թեժանում ժամանակային առումով: ‘’Բարոն’’ հյուրանոցի մոտ, որտեղ ձեւակերպում են բրիտանացիների ու տարհանման ենթակա աֆղանստանցիների փասթաթղթերը, կան մեծ թվով տուժածներ:

XS
SM
MD
LG