Մատչելի հղումներ

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի արդյունքում կա առնվազն 60 զոհ, 140 վիրավոր


Զույգ պայթյուններն իրականացվել են մի քանի պետությունների հետախուզական գործակալությունների կողմից տարածված այն հաղորդագրություններից մի քանի ժամ անց, որոնց համաձայն, ահաբեկչական որոշ խմբավորումներ հարձակում են ծրագրում ընդդեմ օդանավակայանի:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նախնական տվյալներով կա 60 զոհ: Պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից, այնտեղ, որտեղ տեղակայված են ամերիկյան ու բրիտանական ուժեր: Ամերիկյան կողմը հայտարարում է, որ կան տուժածներ իր զինվորականների եւ քաղաքացիական անձանց շրջանում, սակայն կոնկրետ թվեր չի ներկայացնում:

Բրիտանական կողմից տուժածներ չկան:

XS
SM
MD
LG