Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու դաշնակից երկրների գլխավոր խնդիրը` Քաբուլի օդանավակայանում


ԱՄՆ-ի դաշնակից մի քանի երկրներ այս պահին շարունակում են Քաբուլից իրենց քաղաքացիներին ու որոշ թվով աֆղանստանցիների դուրսբերման աշխատանքները։

Մեծ յոթնյակի անդամ պետությունների ղեկավարները հորդորում են ԱՄՆ-ի նախագահին երկրարաձգել զորքերի դուրսբերման վերջնաժամկետը, սակայն առցանց հանդիպման ժամանակ վերջինս հստակ կերպով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը հարգելու է վերջնաժամկետի օրը։ Իսկ փորձագետները շեշտում են տարհանումների գործում զինված ուժերի ներկայության կարեւրությունը։

Իր հերթին Թալիբանն է հայտարարում, որ չի ընդունելու վերջնաժամկետը երկարաձգելու առաջարկը։ Այնպես որ, դաշնակից երկրները նույնպես, պետք է հասցնեն ամբողջ տարհանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը։ Ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է ասում, իրենք եւս ստիպված են լինելու ամեն ինչ ավարտել մինչեւ այդ օրը։

Եվրոպայում հիմա մտածում են Արեւմուտքի հեռացումից հետո ավելի երկարաժամկետ հետեւանքների մասին։

Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է ասում, հարկավոր է թույլ չտալ, որ այս տարածաշրջանը նորից դառնա թմրանյութերի առեւտրի ու մարդկանց թրաֆիքինգի կենտրոն։ ՝՝Եվ հիմա ամեն ինչ պիտի արվի, որպեսզի միգրանտների հոսքը մնա վերահսկողության ներքո եւ Եվրոպական միության սահմանները մնան պաշտպանված՝՝, ասել է նա։

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ Մեծ յոթնյակն ու ՆԱՏՕ-ն այժմ պիտի աշխատեն Թրամփի ժամակաշրջանից հետո խզված կամուրջները վերականգնելու ուղղությամբ։

Իսկ առայժմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար ուշադրությունը կենտրոնացված է մնում Քաբուլի օդանավակայանից վտանգներով ու դժվարություններով լի քաոսային իրավիճակը ժամանակին ու վերջնականապես ավարտելու խնդրի վրա։

XS
SM
MD
LG