Մատչելի հղումներ

 Ամերիկացիները դժգոհ են Աֆղանստանում ամերիկյան ներկայության արդյունքից


1919 թվականից ի վեր Աֆղանստանն օգոստոսի 19-ին ամեն տարի նշում էր Անկախության օրը: Այս տարի տոնական այդ օրը լի էր փողոցներում կրակոցներով, սպանություններով, օդանավակայանի շուրջ քաոսային իրավիճակով, ամբողջ երկրի տարածքում` անորոշությամբ:

Ամերիկացի ավելի քան 5200 զինվորականներ մայրաքաղաքի օդանավակայանում այսօր փորձում են մարդկանց շուտափույթ հեռացնել: Ինչպես գեներալ մայոր Ուիլյամ Թեյլորն է ասում, այժմ մտադիր են մեծացնել յուրաքանչյուր օդանավի տարօղունակությունը:

Այժմ 24 ժամերի ընթացքում այստեղից դուրս է բերվում ամերիկացի եւ Ամերիկայի համար աշխատած աֆղանստանցի 2000 մարդ, երբ նախագահ Ջո Բայդեը կանխատեսում էր օրական 7000 մարդկանց դուրսբերում:

Չնայած ամերիկյան զորքերը հանելու հարցում ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց ու Թալիբանի միջեւ ձեռքբերված համաձայնությանը, Վաշինգտոնը Թալիբանին չի ճանաչել որպես Աֆղանստանի նոր կառավարություն:

‘’Թալիբանի հետ միջազգային համայնքի հարաբերությունները կախված կլինեն թալիբների գործողություններից, այլ ոչ թե նրանց խոսքերից’’, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Չնայած այն հանգամանքին, որ երկրի որոշ քաղաքներում այս օրերին աղջիկները շարունակում են հաճախել դպրոց, ԱՄՆ-ի ավագ կոնգրեսականները նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ը չպետք է կուրորեն ընդունի կանանց արդար կերպով վերաբերվելու մասին Թալիբանի խոստումները:

Իսկ ամերիկացիների մեծամասնությունն էլ այսօր ասում է, թե ԱՄՆ-ի մասնակցությամբ քսան տարի տեւած հակամարտությունը չի տվել դրական պտուղներ: Ամերիկացիները, ըստ վերջին հարցումների, ասում են, թե կնախընտրեին, որ ամերիկյան ուժերը երբեք էլ մուտք գործած չլինեին այդ երկրի տարածք:

XS
SM
MD
LG