Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, անտեսելով ԱՀԿ-ի կոչը, որոշում է իրականացնել կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստումներ


Այսօր, երբ ԱՄՆ-ի բնակչության մոտ կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներ, Բայդենի վարչակազմը հայտարարում է, թե ապահովելու է խթանիչ չափաբաժին նաեւ: Բայդենի խոսքերով, այդ նպատակի համար կբացվեն պատվաստումների 80 հազար կետեր:

Ամերիկայի գիտնականները հայտարարում են, որ երրորդ չափաբաժինն արդյունավետ է նույնիսկ կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակի դեպքում:

Սակայն խթանիչ ներարկումներ կատարելու որոշումը քննադատության է արժանացել առողջապահական համակարգի մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք հիշեցնում են, որ աշխարհում դեռեւս կան երկրներ, որտեղ հնարավոր չի եղել տրամադրել պատվաստումների առաջին չափաբաժինը:

ONE Campaign կազմակերպությունից Ջեննի Օթենհոֆն ասում է, թե այսպիսով ավելի է խորանում հարուստ եւ աղքատ երկրների միջեւ գոյություն ունեցող անդունդը: ‘’Սա միայն բարոյական իմաստ չէ, որ ունի: Դրա արդյունքում համավարակն ավելի երկար կյանք կունենա աշխարհում’’, ասում է նա:

Բայդենը, այս քննադատություններին պատասխանելով, հիշեցնում է այն չափաբաժինների թիվը, որոնք ԱՄՆ-ը հատկացրել է այլ երկրների:

‘’Միայն հունիս-հուլիս ամիսներին Ամերիկայում իրականացվել է 50 միլիոն պատվաստում, նույն ընթացքում այլ երկրների է ԱՄՆ-ը հատկացրել 100 միլիոն չափաբաժին’’, ասել է նա:

Ամերիկայում խթանիչ չափաբաժին ներարկելու որոշումը հիմնականում քննադատության է արժանանում այն պատճառով, որ այն կայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչն անտեսելով: ԱՀԿը վերջերս էր հանդես եկել հայտարարությամբ, կոչ անելով առայժմ չսկսել խթանիչ ներարկումներ, քանի դեռ աշխարհի մակարդակով չի ապահովվել անհրաժեշտ պատվաստումների քանակ:

XS
SM
MD
LG