Մատչելի հղումներ

Աֆղանստանում թեւածում են անորոշությունների ժամանակ հնչող բազում հարցեր


՜2001 թվականից ի վեր, երբ Աֆղանստան ներխուժեցին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի ուժերը, ամերիկացի մի քանի հազար զինծառայողներից զատ, այստեղ զոհվեցին նաեւ ՆԱՏՕ- ի անդամ մյուս երկրների հարյուրավոր զինվորականներ:

Երեքշաբթի օրն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Աֆղանստանի քաղաքական ղեկավարությանը մեղադրեց Թալիբանից պարտություն կրելու մեջ:

‘’Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը չկարողացավ կանգնել ընդդեմ Թալիբանի ու ձեռք բերել խաղաղ կարգավորման համաձայնություն, ինչին աֆղանստանցիները շատ երկար են սպասել’’, հայտարարեց նա:

Ինչպես արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Նատաշա Լինդշտադթն է ասում, ‘’ՆԱՏՕ-ն այժմ պիտի կենտրոնանան ավելի սահմանափակ նպատակների վրա’’: Նրա խոսքերով, այն հիմա պիտի փորձի պահպանել կայունությունը եւ պիտի հրաժարվի ամեն մի նոր ռազմական միջամտությունից:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Աֆղանստանի կառավարության տապալումը համարում է թալիբների հետ 2020 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած գործարքը, որտեղ, ասում է նա, բացակայում էր Աֆղանստանի կառավարությունը:

Սակայն շատերն էլ դատապարտում են ամերիկյան ուժերի դուրսբերման ձեւերը:

‘’Այն շատ հափշտապ էր եւ վատ համակարգված: Դուրսբերման ընթացքի մասին քննարկումներ չէին անցկացվել Բայդենի վարչակազմի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ’’, ասում է Լինդշտադթը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերով էլ Աֆղանստանի կառավարության տապալումը կարող է մեծ հետեւանքներ ունենալ ամբողջ միջազգային համայնքի վրա: Նա հիշեցնում է Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների առկայության մասին:

Կա նաեւ փախստականության նոր ու մի մեծ հոսքի վտանգ, ասում են Եվրոպայի ղեկավարները: Աֆղանստանցնի մի քանի հազար փախստականներ արդեն իսկ կուտակվել են Հունաստանի Լեսբոսի կղզում:

Եվ այս պահին, երբ Արեւմտյան երկրների ուժերը շարունակում են դուրս գալ Աֆղանստանից, իրենց դիրքերը հանձնելով թալիբներին, ավելի ու ավելի շատ ու բազմազան են դառնում այն հարցերը, որոնք սովորաբար առաջ են գալիս անորոշության ընթացքում:

XS
SM
MD
LG