Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի աֆղանական համայնքը ցնցված է


Թալիբները՝ Քաբուլում
Թալիբները՝ Քաբուլում

ԱՄՆ աֆղանական համայնքի անդամները ցնցված են Աֆղանստանում ընթացող զարգացումներով: Նրանք մտահոգված են վերջին օրերին Աֆղանստանում կառավարության անկմամբ

Վերջին մի քանի օրերի՝ Աֆղանստանից եկող լուրերն ու տեսանյութերը մեծ մտահոգություն են առաջացրել բազմաթիվ աֆղան ամերիկացիների շրջանում, որոնց թվում է Կալիֆոռնիայից գրող և գործարար սեփականատեր Գյոզալ Օմարը, ով հետևում էր, թե ինչպես է ԱՄՆ -ը հեռանում Աֆղանստանից:

«Մեզանից շատերը դեռ վերապրում են այդ պահերը: Ես զգացողություն ունեմ, որ դա դաժան դավաճանություն է Աֆղանստանի ժողովրդի հանդեպ», - ասում է Օմարը:

Աֆղան ամերիկացիները դուրս էին եկել բողոքի ցույցի՝ կոչ անելով չանտեսել Աֆղանստանում ընթացող զարգացումները: Շատերը մտահոգ են, որ վերջին 20 տարիների ձեռքբերումները հօդս ցնդեն:

«Մարդիկ երբեք չէին մտածում, որ այս օրը երբևէ նորից կգա, երբ ինչ-որ չընտրված կառավարություն կվերադառնա երկիր և կվերցնի իշխանությունը: Բոլորը ցնցված են»,- ասում է աֆղան ամերիկացի Մոհամմադ Յուսուֆզայը:

Աֆղան ամերիկացի Ֆրեշտա Թայեբն աշխատում է աֆղան փախստականների հետ Նյու Յորքում: Նա ասում է, որ չափազանց հուսալքված է՝ տեսնելով, որ թալիբները, ովքեր երկիրը ղեկավարում էին 1996 -ից մինչև 2001 թվականը որպես ծայրահեղ իսլամիստական ռեժիմ, կրկին իշխանության են եկել:

«Բոլորիս համար ամենացավալին այն էր, որ ականատես ենք, թե ինչպես է փոխվում մեր դրոշը, որը փոխարինվում է մեկ այլ դրոշով: Մենք չենք ընդունի այդ դրոշը, չենք ընդունի, որ այն ներկայացնի Աֆղանստանը, և երբեք չենք ընդունի ահաբեկչության հիման վրա ստեղծված ռեժիմը »,- ասում է Թայեբը:

Օբայդուլլահ Սադաքան, ով ութ տարի աշխատել է Աֆղանստանում ամերիկյան բանակի համար, ասում է, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրությանհամար միակ ելքը թալիբների հետ երկխոսելն է:

«Բոլոր 50 երկրները, որոնք օգնում էին Աֆղանստանի կառավարությանը, պետք է գիտակցեն, որ դա Աֆղանստանի կառավարությունն է, և փորձեն երկխոսել ու շփվել նրանց հետ»,- ասում է Սադաքան:

Իր հերթին ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող Մոժգան Վաֆիկ Ալոկոզայը չգիտի, թե ինչ կլինի իր կրթական ակադեմիայի հետ, որն առցանցդասեր և մասնագիտական ուսուցում է տրամադրում աֆղան կանանց համար: Թալիբները հայտարարում են, որ կանայք կկարողանան կրթությունստանալ, մինչդեռ նախկինում թալիբները կանանց արգելում էր ստանալ կրթություն: Մոժգան Վաֆիկ Ալոկոզայը դիմում է միջազգային հանրությանը՝կոչ անելով չլքել և փրկել Աֆղանստանը ու օգնել իր ժողովրդին:

Facebook Forum

XS
SM
MD
LG