Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ Սև ծովի հյուսիսարևմտյան ափերի շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն անցել է 70-ը: Փրկարարական ջոկատները շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել. բնական այս աղետի արդյունքում կան տասնյակ անհայտ կորածներ:
Ջրհեղեղը սկսվել է անցած շաբաթ տեղատարափ անձրևներից հետո: Վնասվել են բազմաթիվ շինություններ, կամուրջներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ:
Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից ավելի քան 30 գյուղեր հոսանքազրկվել են: Ջրհեղեղի սկսվելուց ի վեր ավելի քան 2000 մարդ է տարհանվել բնական աղետի գոտուց:
Facebook Forum