Մատչելի հղումներ

Բայդենը հանձնարարել է Սամանթա Փաուերին կազմակերպել օգնություն Հայիթիին


Շաբաթ առավոտյան Կարիբյան կղզում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Օրերս Հայիթիում գրանցվել է խոշոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 227 մարդ: Կան ավերածություններ: Հայիթիին օգնություն ցուցաբերելու հարցը քննարկվել է Սպիտակ տանը:

Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը վարչակազմին հանձնարարել է անհապաղ սկսել օգնություն ցուցաբերել և որպես համակարգող այս հարցում նշանակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերին:

Ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդեցին մի շարք հետցնցումներ մի շարք վայրերում:

Հայիթիում վերջին անգամ ուժգին երկրաշարժ է գրանցվել 11 տարի առաջ: Այդ ժամանակ դրա հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվեցին շատ շենքեր, իսկ բազմաթիվ հայիթցիներ մնացին անօթևան: Հայիթին Ամերիկայի ամենաաղքատ երկրներից է:

Սակայն այսօրվա ցնցման էպիկենտրոնը, որը տեղի ունեցավ առավոտյան 8:30 -ի սահմաններում, ավելի հեռու էր խիտ բնակեցված տարածքներից: Reuters-ի աղբյուրների համաձայն, երկրաշարժը զգացվել է Պորտ-օ-Պրենսում, սակայն, ըստ ամենայնի, այն մեծ վնասներ չի պատճառել, ինչը նշանակում է, որ այս անգամ, ամենայն հավանականությամբ զոհերի թիվն ավելի փոքր է՝ 2010 թ-ի հետ համեմատած:

Facebook Forum

XS
SM
MD
LG