Մատչելի հղումներ

Քաբուլն այժմ Թալիբանի տիրապետության տակ է


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, իր փոխնախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, կիրակի օրը լքեց երկիրը՝ թալիբների ապստամբներին Աֆղանստանում իշխանությունը վերականգնելու հնարավորություն ընձեռելով՝ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական ներխուժումից և նրանց տապալումից 20 տարի անց:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, իր փոխնախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կիրակի օրը լքեց երկիրը՝ թալիբների ապստամբներին Աֆղանստանում իշխանությունը վերականգնելու հնարավորություն ընձեռելով՝ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական ներխուժումից և նրանց տապալումից 20 տարի անց:

Թալիբանի ռազմական հանձնաժողովի բարձրաստիճան անդամները ժամանել են Քաբուլում գտնվող նախագահական պալատ, իսկ նրանց գրոհայինները դիրքեր են զբաղեցրել քաղաքի առանցքային հատվածներում: Թալիբանի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը կիրակի երեկոյան հաստատել է, որ գրոհայիններին հանձնարարվել է պահպանել անվտանգության կետերն ու այլ օբյեկտներ Քաբուլում ՝ «քաոսն ու թալանը կանխելու համար, երբ աֆղանական ուժերը լքել են դրանք»: Մուջահիդը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել՝ ասելով, որ այդ քայլի նպատակն է ապահովել մարդկանց անվտանգությունը:

Գանին Քաբուլից հեռանալիս հայտարարություն չի արել: Շաբաթ օրը ձայնագրված հաղորդագրության մեջ նա ժողովրդին ասել էր, որ խորհրդակցում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դերակատարների հետ՝ «պարտադրված պատերազմ»-ի իրավիճակի վերաբերյալ:

Թալիբները մեկ շաբաթում գրավեցին երկրի մեծ մասը և շաբաթ օրը հասան մայրաքաղաք Քաբուլ: Ապստամբները սկզբում մնացին քաղաքից դուրս` պնդելով, որ ցանկանում են «իշխանության խաղաղ անցում»` Քաբուլը ցանկացած բռնությունից զերծ պահելու համար: Կիրակի առավոտյան թալիբների պատվիրակությունը ներգրավեց աֆղանական ջիհադի առաջնորդներին, քաղաքական գործիչներին և ավագանուն բանակցություններում, որն ավարտվեց Գանիի հրաժարականով, այս մասին «Ամերիկայի ձայնին» տեղեկացրել են իրադարձությունների զարգացմանը անմիջականորեն ծանոթ աղբյուրներ:

Թալիբների հարձակման արագությունը ցնցել է ինչպես տեղացիներին, այնպես էլ միջազգային հանրությանը: Մինչ երկրում բռնությունները բարձր են 2020 թվականից, այն բանից հետո, երբ թալիբները համաձայնագիր կնքեցին ԱՄՆ -ի հետ, աֆղանական քաղաքների դեմ վերջին արշավը անսպասելի արագ ընթացավ:

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանման նպատակով 3000 զինվորներին ի հավելումն ԱՄՆ-ն ուղարկում է ևս 1000 զինծառայող: Հաղորդվում է, որ ուղղաթիռները մշտապես անձնակազմ են տեղափոխում Քաբուլի օդանավակայան:

«Մենք Դոհայում Թալիբանի շարժման ներկայացուցիչներին մեր մարտական հրամանատարի միջոցով փոխանցել ենք, որ Աֆղանստանում իրենց կողմից ցանկացած գործողություն, որը վտանգում է ԱՄՆ -ի անձնակազմին կամ մեր առաքելությանը այնտեղ, կհանդիպի ԱՄՆ-ի արագ և ուժեղ ռազմական պատասխանին»,- Սպիտակ տան հայտարարության համաձայն, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG