Մատչելի հղումներ

Իսրայելը և Մարոկկոն պայմանավորվել են դեսպանատներ բացել


Երկու երկրները կարգավորել են հարաբերությունները Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագրերի շրջանակներում

Իսրայելը և Մարոկկոն պայմանավորվել են դեսպանատներ բացել: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յայիր Լափիդը հյուսիսաֆրիկյան երկիր կատարած այցի ընթացքում:

Մարոկկոն, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Սուդանը պայմանավորվել են կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում, որոնք կնքվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ՝ վերջինիս պաշտոնավարման վերջին շրջանում:

Հաղորդվում է, որ Լափիդը իսրայելցի լրագրողներին ասել է, որ ինքը և իր գործընկեր Նասեր Բուրիտան պայմանավորվել են դեսպանություններ բացել երկու ամսվա ընթացքում:

Մարոկկոյի պաշտոնյաները դեռ մեկնաբանություններ չեն տվել այս կապակցությամբ:

Լափիդան Իսրայելի առաջին արտգործնախարարն է, ով այցելեց Մարոկկո 2003 թվականից ի վեր:

Հանդիպման ընթացքում դիվանագետները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև օդային կապի և մշակութային, սպորտային և երիտասարդական միջոցառումների ոլորտներում համագործակցության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG