Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան ծրագրում է զարգացնել շփումները Ռուսաստանի հետ՝ «ԱՄՆ -ին դիմակայելու համար»


Հյուսիսային Կորեան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ -ին հակազդելու համար, ՏԱՍՍ -ին ասել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանը

Նրա խոսքով ՝ Կորեական թերակղզում խաղաղությունն անհնար է, քանի դեռ ամերիկյան զորքերը դուրս չեն եկել այստեղից:

Դեսպան Շին Հոնգ Չոլի հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդները զգուշացրեցին, որ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները կառերեսվեն ամենամյա համատեղ զորավարժություններ անցկացնելու իրենց որոշման հետևանքների հետ:

Զորավարժությունները «պատերազմի փորձ» են և ապացուցում են, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում իրավիճակի ապակայունացման համար, ասել է դեսպանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Մենք նաև կամրապնդենք համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Միացյալ Նահանգներին դիմակայելու համար, որն ընդհանուր սպառնալիք է», - ասել է Շին Հոնգ Չոլը:

Հարավային Կորեայում տեղակայված են մոտավորապես 28,500 ամերիկացի զինվորականներ 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետևանքով, որը պաշտոնապես չի ավարտվել, քանի որ հակամարտող կողմերի միջև կնքվել է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ՝ զինադադար:

Վաշինգտոնը և Սեուլը պնդում են, որ համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ:

Facebook Forum

XS
SM
MD
LG