Մատչելի հղումներ

‘’Սպանելու ենք բոլոր նրանց, ովքեր չեն հրաժարվում արեւմտյան արժեքներից’’. Թալիբան


Թալիբան ծայրահեղական խմբավորումը հինգշաբթի օրը գրավեց Աֆղանստանի շրջկենտրոններից եւս մեկը: Ղազնիի առումը նշանակում է, որ ծայրահեղ մահմեդական ուժերը երկրի մայրաքաղաքից այժմ գտնվում են միայն 150 կմ հեռավորության վրա:

Այս քաղաքն ունի ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ձգվում է Քաբուլ-Քանդահար մայրուղու երկայնքով եւ ծառայում էր որպես դարպաս դեպի մայրաքաղաք տանող ճանապարհին:
Երկրի ղեկավարությանը մեծապես է մտահոգում այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունները հանձնվում են շատ հեշտությամբ: Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները Քաթարում գտնվող Թալիբանի բանագնացներին են հանձնել իշխանությունը կիսելու մասին առաջարկ, հորդորելով դադարեցնել մարտերն ու արյունահեղությունը: Սակայն Թալիբանը դժվար թե ընդունի առաջխաղացումը դադարեցնելու որեւէ առաջարկ, երբ արդեն իսկ իր վերահսկողությունն է հաստատել երկրի ամբողջ հյուսիսային ու արեւմտյան հատվածներում: Այն այժմ շարժվում է դեպի Հերաթ եւ Քանդահար: Նահանգային երեսունչորս մայրաքաղաքներից տասն արդեն Թալիբանի հսկողության տակ են:
Լաշքար Գահ քաղաքի բանտից Թալիբանն ազատ է արձակել բոլոր բանտարկյալներին եւ իր վերահսկողության տակ առել ոստիկանական ուժերը:

Թալիբանի ղեկավարները հայտարարում են, որ իրենք էին ժամանակին Աֆղանստանի կառավարիչները եւ որ իրենց կառավարությունը տապալվեց, երբ քսան տարի առաջ այստեղ մուտք գործեցին ամերիկյան ուժերը:

‘’Իսկ նրանք, ովքեր չեն հրաժարվում արեւմտյան մշակույթից, բոլորին սպանելու ենք’’, հայտարարում են Թալիբանի ղեկավարները:

XS
SM
MD
LG