Մատչելի հղումներ

Թուրքիայում մոլեգնում են հրդեհներն ու ջրհեղեղը


turkey flod fire
turkey flod fire

Թուրքիայում անտառային հրդեհներին զուգընթաց շարունակվում է ջրհեղեղը, որին արդեն զոհ է գնացել ինը մարդ: Ներկա պահին անհետ կորած է առնվազն մեկ մարդ:

Հորդառատ անձրեւների արդյունքում ջրհեղեղը սկսվել է սեւծովյան Քասթամոնուի գավառում, որտեղ սկսվել են փրկարարական ու որոնողական աշխատանքներ: Որոշ հատվածներից իրականացվել է բնակիչների տարհանում: Բարթինից իրենց տներն են լքել 323, Քասթամոնուից` 285, Սինոփի գավառից` 302 անձինք: Նշված քաղաքներում մասանկիորեն ու ամբողջությամբ փլուզվել են մի շարք կամուրջներ:

Բարթինում մի կամրջի մասնակի փլուզման հետեւանքով առնվազն 13 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Սինոփում 19 անձանց դուրս են բերել ուղղաթիռներով:

Մոտ 300 գյուղ զրկվել է էլեկտրասնուցումից:

Որոշ հատվածներում գրանցվել են սողանցքներ: Ավերածություններ են գրանցվել նաեւ Սամսոնի գավառում:

Իսկ ահա Թուրքիայի հարավարեւմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհի դեմ լարված պայքար է ծավալվել զբոսաշրջությամբ հայտնի Մուղլայի գավառում: Էգեյան ծովի ափին գտնվող այս հատվածում հրդեհներին զոհ է գնացել ութ մարդ, ոչնչացվել են անհամար թվով անասուններ: Հուլիսի 28-ից սկսված ավելի քան 200 հրդեհները հազարավոր անձանց են ստիպես հեռանալ իրենց բնակավայրերից:

XS
SM
MD
LG