Մատչելի հղումներ

Մոտ է նաեւ Քունդուզ քաղաքի անկումն Աֆղանստանում

Թալիբան ծայրահեղական խմբավորման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարեւելյալ հատվածում գտնվող Քունդուզ քաղաքի կառավարությանը պատկանող գլխավոր շենքերը: Կառավարական ուժերը նահանջել են դեպի օդանավակայան: Որոշ տեղեկությունների համաձայն, կառավարական ուժերի մի քանի հարյուր զինվորականներ հանձնվել են Թալիբանին:

Թալիբանի կողմից վերբեռնված տեսագրություններում, որոնք դեռեւս հաստատման կարիք ունեն, երեւում են Անվտանգության ազգային հաստատության եւ քաղաքի Ազգային ոստիկանության շենքը:

Աֆղանստանի անվտանգության ուժերի խոսնակն ասել է, թե այս պահին ‘’ծայրահեղ ծանր’’ մարտեր են ընթանում Քունդուզում: Սակայն իրադարձությունների բնույթը թույլ է տալիս հավատալ, որ 270 հազար բնակչություն ունեցող այս քաղաքը եւս շուտով կհայտնվի Թալիբանի վերահսկողության ներքո: Ծայրահեղական խմբավորման տիրապետության տակ են անցել նաեւ հյուսիսային Սար է Փուլի կառավարական շենքերը, որտեղից պաշտոնատար անձինք փախուստի են դիմել դեպի մոտակա ռազմաբազա:

Թալիբանի առաջխաղացումն ընթանում է մեծ արագությամբ, որը սկսվեց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց մինչեւ օգոստոսի 31-ն այստեղից իր ուժերը դուրս բերելու որոշման մասին:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է սակայն, թե ինքը չի զղջում զորքերն Աֆղանստանից հետ քաշելու իր որոշման համար, եւ հորդորում է այս երկրի ղեկավարներին միավորվել ‘’իրենց հայրենիքը պաշտպանելու համար’’:

Ելույթ ունենալով Սպիտակ տանը` Ջո Բայդենը երեքշաբթի օրն ասել է, թե ԱՄՆ-ը հավատարիմ է մնում օդային աջակցություն տրամադրելու, զինված ուժերին աշխատավարձով, բանակին սննդամթերքով եւ սարքավորումներով ապահովելու մասին տրված խոստումներին:

Իսկ Թալիբանն արդեն իր վերահսկողությունն է հաստատել երկրի նահանգային 34 մայրաքաղաքներից 9-ում:

Թալիբանի զինյալների նպատակը ԱՄՆ-ի աջակցությունը վայելող նախագահ Աշրաֆ Ղանիի իշխանությունը տապալելն է եւ այստեղ մահմեդական ծայրահեղ օրենքների հիման վրա կառավարում հաստատելը:

Երկրի կառավարությունը կոչ է անում ճնշումներ բանեցնել Պակիստանի վրա, թույլ չտալու համար այստեղից Թալիբանի ուժերի համալրում եւ սննդամթերքով ու զենքով մատակարարում:

Պակիստանը հերքում է Թալիբանին աջակցելու մասին մեղադրանքները:

XS
SM
MD
LG