Մատչելի հղումներ

 
Սեռական ոտնձգությունների մեղադրանքների ներքո հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետը

Սեռական ոտնձգությունների մեղադրանքների ներքո հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետը


Հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն, որի մեկ տասնամյակ տեւած կառավարումն իր ավարտին կհասնի երկու շաբաթից: Հրաժարականի պատճառը տասնմեկ կանանց նկատմամբ թույլ տրված սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներն են:

Քուոմոյի խոսքերով, իր հրաժարականի պատճառը նահանգի կառավարումը բնականոն հունի մեջ դնելու նպատակն է եղել:

Հիշեցնենք, որ նրա հրաժարականն էր պահանջում նահանգային օրենսդիր մարմինը, որը ձգտում էր սկսել իմփիչմենթի գործընթաց:

Չնայած ներկայացրած հրաժարականին, Քուոմոն շարունակում է հերքել կանանց մտածված կերպով անհարգալից վերաբերմունքի արժանացնելու մասին մեղադրանքները: Նրա խոսքերով, այդ մեղադրանքներն ունեն ‘’քաղաքական դրդապատճառներ’’:

‘’Ես հաճախ եմ գրկախառնվում ու համբուրում մարդկանց, լինեն կին, թե տղամարդ: Ես այդպիսին եմ եղել ամբողջ իմ կյանքի ընթացքում: Եվ իմ կարծիքով երբեք որեւէ մեկի հետ չեմ անցել թույլատրելիի սահմանները’’, ասել է Քուոմոն: Նրա խոսքերով, ինքը չի գիտակցել, թե որտեղ են հասել թույլատրելիի սահմանները: ‘’Գոյություն ունեն սերնդի եւ մշակութային փոփոխություններ, որոնք ես ըստ երեւույթին պատշաճ կերպով հաշվի չեմ առել: Դա է իմ մեղքը’’, ասել է նա:

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լեթիթիա Ջեյմսն ավելի վաղ ասել էր, թե ըստ տարբեր մարդկանց ներկայացրած ցուցմունքների, Քուոմոյի համար թիրախ են եղել նահանգային կառավարության ներկա ու նախկին աշխատակիցները:

Քուոմոյին նահանգապետի պաշտոնում փոխարինելու է դեմոկրատ Քեթի Հոչուլը: 62-ամյա Հոչուլը նախկին կոնգրեսական է, որը Նյու Յորքի պատմության մեջ կդառնա կին առաջին նահանգապետը:

XS
SM
MD
LG