Եվրամիությունը հույս ունի, որ Լիտվայում միգրացիայի հետ կապված իրավիճակը կկայունանա այն բանից հետո, երբ Իրաքը կասեցնի Բաղդադ -Մինսկ ավիաչվերթները, երեքշաբթի ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Մենք ուրախ ենք տեսնել իրաքցի գործընկերների չափազանց կառուցողական մոտեցումը և նրանց կառուցողական արձագանքը», - ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրաքը տեղյակ է ԵՄ-ի համար այս հարցի կարևորության մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանն ու Լիտվան Եվրամիության ղեկավարությանը կոչ էին արել օգնել նրանց Բելառուսի սահմանով իրենց տարածք մուտք գործող անօրինական ներգաղթյալների հոսքի հետ կապված հարցում:
Լիտվայի Սեյմը երեքշաբթի արտահերթ նիստ է գումարել՝ անօրինական ներգաղթի խնդիրը քննարկելու համար:
Անցյալ հինգշաբթի օրը Լեհաստանը հայց է ներկայացրել Բելառուսի դեմ՝ Լեհաստանի սահմանը հատող անօրինական ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով` ի պատասխան բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային ապաստան տրամադրելու Վարշավայի որոշմանը, որը հրաժարվեց տուն վերադառնալ Տոկիոյի օլիմպիական խաղերից:
Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Լատվիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Մարիա Գոլուբևան կառավարությանն առաջարկել է արտակարգ իրավիճակ մտցնել բելառուսա-լատվիական սահմանին` Եվրամիության սահմաններն անօրինական ներգաղթյալներից պաշտպանելու համար:
Facebook Forum