Մատչելի հղումներ

ԱՄՆ -ը կշարունակի օդից աջակցել աֆղանական զորքերին 


ԱՄՆ -ի զինված ուժերը թալիբներին կոչ են անում դադարեցնել հարձակողական գործողությունները

ԱՄՆ-ի առաքելությունն Աֆղանստանում շարունակում է ամերիկյան զորքերի անվտանգ և կանոնավոր դուրսբերումը, ինչպես դա հրահանգել է նախագահ Ջո Բայդենը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ -ը շարունակում է աջակցել աֆղանական ուժերին ֆինանսավորման եւ տեխնիկական սպասարկման միջոցով, իսկ հնարավորության դեպքում ՝ «պաշտպանական օդային հարվածների»:

Այս մասին ասված է Պենտագոնի ՝ կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ:

«Թալիբների կողմից շարունակվող արյունահեղությունը կհանգեցնի միայն նոր արյունահեղության, հակամարտության երկարաձգմանն ու կհեռացնի աֆղան ժողովրդին նրանցից (թալիբներից)», - ասված է հայտարարության մեջ:

«Մենք ցնցված ենք թալիբների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների մասնաշենքներ բռնի մուտք գործելուց և քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործելուց»,-նշված է հայտարարության մեջ:

«Մենք շարունակում ենք հորդորել թալիբներին դադարեցնել իրենց հարձակողական գործողությունները և բարեխիղճ երկխոսության մեջ մտնել՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու համար», - ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարության տեքստում:

Facebook Forum

XS
SM
MD
LG