ԱՄՆ -ը կոչ է արել Իրանին հնարավորինս շուտ վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին: Իրանի նոր ծայրահեղ պահպանողական նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ դիվանագիտական ուղիներ է փնտրելու՝ պատժամիջոցները վերացնելու համար:
«Մենք կոչ ենք անում Իրանին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին», - հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը: «Սա մեզ համար անհետաձգելի առաջնահերթություն է»:
«Եթե նախագահ Ռայիսին անկեղծ է պատժամիջոցները հանելու մտադրության հարցում, ապա դա հենց այն է, ինչի մասին խոսվում է Վիեննայում», - շեշտեց Փրայսը՝ նկատի ունենալով Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ընթացող անուղղակի բանակցությունները:
Facebook Forum