Մատչելի հղումներ

Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկում Աֆղանստանի հետ սահմանին զորավարժությունների համար


Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն Աֆղանստանում իրավիճակի վատթարացման պայմաններում

Ուզբեկստանի ու Աֆղանստանի սահմանային գոտում նախապատրաստվող զորավարժություններին Մոսկվան կտրամադրի չորս ռազմավարական ռմբակոծիչներ, հաղորդում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Սարատովից ռմբակոծիչները մեկնում են զորավարժությունների վայր:

Նրանց ուղեկցելու են Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ -29 կործանիչները, հայտնել է ռազմական գերատեսչությունը:

Զորավարժություններն անցկացվում են Աֆղանստանում իրավիճակի վատթարացման պայմաններում, մինչդեռ ԱՄՆ-ի գլխավորած օտարերկրյա զորքերը լքում են երկիրը 20-ամյա ներկայությունից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG