Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է սկսել խթանիչ չափաբաժնի ներարկում` միեւնույն ժամանակ օգնելով այլ երկրների


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում առնվազն մինչեւ սեպտեմբերի վերջ մորաթորիում սկսել քովիդ հիվանդության դեմ պատվաստումների խթանիչ չափաբաժիններ հատկացնելու հարացում: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: Այս քայլով ԱՀԿ-ը փորձում է հնարավորություն տալ, որ աշխարհի բոլոր երկրներում բնակչության առնվազն տասը տոկոսը լինի պատվաստված:

‘’Ես հասկանում եմ իրենց ժողովուրդներին առաջնահերթ կարգով պատվաստելու գործին լծված կառավարություններին: Սակայն չենք կարող հանդուրժել, որ դեղամիջոցի ամբողջ պաշարի մեծ մասն օգտագործած երկրները շարունակեն ավելի մեծ ծավալներով դրանց կիրառումն իրենց երկրներում’’, ասել է Գեբրեյեսուսը:

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն անցյալ շաբաթ ստացավ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, սկսելով այն գործնըթացը, որը նախատեսում է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը ներարկել վաթսունն անց մարդկանց ընդդեմ Դելտա անվանումը կրող կորոնավիրուսային ենթատեսակի:

Միացյալ Նահանգներն էլ հուլիս ամսին էր Pfizer/BioNTech ընկերությունների հետ կնքել նոր պայմանագիր քովիդի դեմ եւս 200 միլիոն չափաբաժին ստանալու համար, որի գլխավոր նպատակը խթանիչ երրորդ ներարկումն ապահովելն է:

Ինչպես Սպիտակ տան խոսնակն է ասել, երրորդ չափաբաժնի ներարկումները սկսելու հարցում Միացյալ Նահանգները չի ընդունի պատվաստումների գործընթացն այստեղ հետաձգելու ԱՀԿ-ի կոչը: Խոսնակ Ջեն Փսաքին ասել է, թե Վաշինգտոնը կարող է ապահովել թե՛ երրորդ խթանիչ ներարկումը, եթե այն հաստատում ստանա ԱՄՆ-ում, թե կարող է այլ երկրների նվիրաբերել ավելացած չափաբաժինները:

XS
SM
MD
LG