Թիմանովսկայան ուժեղացված հսկողության ներքո ժամանել էր Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ բելառուս մարզիկը կարող է դատապարտվել ռեժիմի կողմից, եթե վերադառնա Բելառուս:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վիեննան կլինի նրա վերջնական ժամանման վայրը: Ավելի վաղ սպասվում էր, որ Թիմանովսկայան կմեկնի Վարշավա, քանի որ Լեհաստանը նրան տրամադրեց մարդասիրական վիզա:
Բելառուսի օլիմպիական թիմը պատրաստվում էր նրան հետ ուղարկել Բելառուս՝ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելու համար, երբ Թիմանովսկայան ապաստան խնդրեց Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանը:
Facebook Forum