Մատչելի հղումներ

Պենտագոնի մոտ մահացու հարձակումն իրականացնողը հեռացված է եղել ԱՄՆ-ի բանակից


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքը` Պենտագոնը երեքշաբթի օրը մի քանի ժամ շարունակ փակեց մուտքերն ու ելքերն այն բանից հետո, երբ մոտակայքում գտնվող ավտոբուսային կանգառներից մեկում իրականացվեց հարձակում ընդդեմ ոստիկանության: Ժամանակավորապես փակվել էր նաեւ Պենտագոնի մոտ գտնվող մետրոյի կայարանը: Հարձակման արդյունքում դանակահարված ոստիկանը զոհվել է: Կան բազմաթիվ վիրավորներ:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն չորեքշաբթի օրը սկսել է հետաքննություն, պարզելու համար հարձակման դրդապատճառները: Ըստ ոստիկանության հայտնած տվյալների, հարձակումն իրականացնողը սպանվել է Արլինգթոն քաղաքում գտնվող նախարարության շենքից մի քանի քայլ հեռավորության վրա:

Պենտագոնի խոսնակն ասել է, թե հարձակման պահին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Սպիտակ տանը հանդիպում էր ունենում երկրի նախագահ Ջո Բայդենի հետ:

Հարձակումն իրականացնողը 27-ամյա ոմն Օսթին Ուիլյամ Լանզն է Ջորջիա նահանգից: Այժմ փորձում են պարզել, թե արդյոք նա չի ունեցել մտավոր ու հոգեկան խնդիրներ: Լանզը 2012 թվականին գրանցվել էր ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսում, սակայն մեկ ամիս չանցած, հեռացվել է, առանց զինվորականի կոչում ստանալու:

XS
SM
MD
LG