Մատչելի հղումներ

Թուրքիայի հարավում ուժեղ անտառային հրդեհներ են. կան զոհեր


Թուրքիայի հարավային ծովափնյա շրջաններում արդեն երրորդ օրն է չեն դադարում անտառային հրդեհները, որոնց արդյունքում կան զոհեր

Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովափնյա 17 նահանգներում այս շաբաթվա ընթացքում ավելի քան 60 անտառային հրդեհներ են բռնկվել: Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ դրա պատճառները բացահայտելու համար՝ շեշտելով, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Մինչ այժմ տարհանվել են տասնյակ գյուղեր, ինչպես նաեւ հյուրանոցային համալիրներ: Անտառային տնտեսության նախարարի խոսքերով, այս պահին մարվել է 57 հրդեհ: Վեց նահանգներում, ներառյալ միջերկրածովյան հանգստավայր Անթալիայում և Էգեյան ծովի առողջարանային կենտրոններում, հրդեհը շարունակվում է: Հրշեջները պայքար են մղում՝ հրդեհները մարելու համար:

Զոհերի թիվը հինգշաբթի օրը հասել էր 4 -ի այն բանից հետո, երբ մեկ մարդ մահացել է Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում, ուր հնարավոր չի եղել մարել կրակը: Բնակելի թաղամասերին, սակայն, վտանգ չի սպառնում:

Իշխանությունները հայտնել են, որ Մանավգաթում բռնկված հրդեհների պատճառով 27 թաղամաս տարհանվել է: Կրակից տուժել է 15 թաղամաս և 2300 կառույց:

Հրդեհների մարմանը ներգրավված են երեք ինքնաթիռներ, ինը անօդաչու թռչող սարքեր, 38 ուղղաթիռ, 680 հրշեջ մեքենա և 4000 հրշեջ անձնակազմի անդամներ: Առանձին անտառային հրդեհներ են գրանցվել նաև երկրի մի շարք այլ նահանգներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG