Մատչելի հղումներ

Տիեզերական միջազգային կայանը հետ է վերադարձվել իր ուղեծիր


Ռուսական տիեզերական լաբորատորիայի խցիկը երկար ժամանակ ուշացումից հետո հինգշաբթի օրը կցվեց Տիեզերական միջազգային կայանին, սակայն ժամեր անց լաբորատորիան երկրի ուղեծրում պտտվող կայանը շեղեց իր դիրքից: Պատճառն այն էր, որ լաբորատորիայի մղիչ սարքերն անսպասելիորեն միացել էին:

Առաքելության վերահսկիչները մոտ մեկ ժամ փորձել են Տիեզերական կայանը վերատեղակայել, ինչի համար նրանք ստիպված են եղել միացնել կայանի այլ հատվածներում գտնվող մղիչ սարքերը:

Կայանի վերատեղակայման ընթացքում հաղորդակցությունը երկրի ու անձնակազմի միջեւ երկու անգամ մի քանի րոպեով խզվել է:

Ռուսական անօդաչու, 20 տոննա կշռող մոտ 13 մետր երկարությամբ Nauka մոդուլը, որը հայտնի է նաև որպես բազմաֆունկցիոնալ լաբորատոր մոդուլ, 2010 թվականից կայանում ռուսական հատվածում առաջին նոր մոդուլն է:

Դեպի երկրի ուղեծիր անհաջող կերպով սկսված ուղևորությանը նախորդել էին երկար տարիներ, երբ չէր հաջողվում այն ընդհանրապես վեր բարձրացնել երկրագնդից:

Nauka- ն, որը նախատեսված է ավելի ընդարձակ տեղ նախապատրաստելու գիտական փորձերի և անձնակազմի համար, տիեզերք պիտի թռչեր 2007 թ.-ին: Սակայն թռիչքը մի քանի անգամ էր հետաձգվել տեխնիկական խնդիրների պատճառով:

XS
SM
MD
LG