Մատչելի հղումներ

Բլինքեն. Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող տևել հավերժ


ԱՄՆ պետքարտուղարը չբացառեց, որ ինչ-որ պահից Թեհրանի գործողությունների պատճառով միջուկային համաձայնագրին վերադառնալը կարող է անհնար դառնալ

Իրանի հետ 2015 թ-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ գնդակն այժմ իրանական դաշտում է:

Բլինքենը չբացառեց, որ ինչ-որ պահից Թեհրանի գործողությունների արդյունքում միջուկային համաձայնագրին վերադառնալը կարող է անհնար դառնալ:

«Մենք հստակ ցույց տվեցինք բարեխղճության մոտեցում և նվիրվածություն միջուկային համաձայնագիրը փոխադարձաբար կատարելու համար: Գնդակը դեռ Իրանի դաշտում է, և մենք կտեսնենք, թե արդյոք պատրաստ ենք համապատասխան ու անհրաժեշտ որոշումներ կայացնելու»,- շեշտեց ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային պայմանագրից: Դրա վերականգնման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունները հետաձգվեցին այս տարվա հունիսի 20-ից ՝ կոշտ դիրքորոշում ունեցող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայզիի ընտրվելուց երկու օր անց: Նա պաշտոնը կստանձնի օգոստոսի 5-ին:

Պարսից ծոցի արաբական երկրները պատրաստ են ներգրավվել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, ինչպես նաև ցանկացած այլ պայմանավորվածության շրջանակում, որը նրանք որակում են իրանական ապակայունացնող պահվածք:

Facebook Forum

XS
SM
MD
LG