Մատչելի հղումներ

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի ներքո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի ներքո


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի ՄիացյալՆահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ

Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները վերահաստատում են հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և հորդորում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը միասին վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող կառուցվածքային օրակարգը առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG