Թուրքիայի իշխանությունները սկսել են անտառային զանգվածային հրդեհների բռնկման պատճառներն ուսումնասիրելու նպատակ ունեցող հետաքննություն:
Հեռուստատեսությունը ցուցադրել է տեսարաններ առողջարանային Անթալիա քաղաքից 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանավգաթ քաղաքի շուրջը գտնվող անտառներում շարունակվող հրդեհից: Քաղաքագլուխ Սուրքու Սոզենն ասել է, որ հրդեհի բոցերը հասել են քաղաքի կենտրոն, որտեղ գտնվող շենքերից տարհանել են մեծաթիվ բնակիչների:
Իշխանությունները դեռեւս չունեն չորս ուղղություններով տարածվող հրդեհների բռնկման պատճառների մասին տվյալներ:
‘’Անադոլու’’ պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ դատախազությունն այս առնչությամբ սկսել է հետաքննություն:
Ինչպես գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքթեմիրլին է ասել, հրդեհի դեմ պայքարն այժմ իրականացվում է հրշեջ մեկ օդանավի, 19 ուղղաթիռների, 108 ավտոմեքենաների եւ 400 հրշեջների մասնակցությամբ: